Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Գյուղացին մոլորվել է․ պարարտանյութերի թանկացման հետևանքով գյուղատնտեսությունը կհայտնվի աղետալի վիճակում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Վերջին ամիսների ընթացքում շեշտակի բարձրացել են պարարտանյութերի գները։ Նախկին  7 000 դրամի փոխարեն մեկ պարկի համար այժմ գյուղացին պետք է վճարի մոտ 25 000 դրամ։ Բացի այդ՝ զգալի թանկացել են սերմնացանն ու թունաքիմիկատները, իսկ դիզվառելիքն արդեն տևական ժամանակ է թանկացել։ Ավելի անելանելի դրության մեջ են հայտնվել գյուղատնտեսական ջերմոցային մթերքներ մշակող տնտեսվարողները: Խնդիրն այն է, որ  փետրվարի 1-ից թանկացել է գազի սակագինը, դա էլ բավական չէր՝ այս տարի մասնագետների գնահատմամբ, թեև դեռ տեղումներ կլինեն,սակայն այս պահի դրությամբ այնքան էլ լավ չէ ջրամբարների  պաշարի մակարդակը, սպասված քանակի տեղումներ չունենք։ Էկոնոմիկայի  նախարար Վ. Քերոբյանն, ի պատասխան լրագրողների մտահոգության, ասաց, որ այս պահին ընդհանուր առմամբ դեռ լուծումներ գտնելու մասին են մտածում։ Մասնավորապես ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներկրման աղբյուր երկրների՝ Իրան,  ՌԴ, Քաթար և այլ երկրների հետ, բացի այդ՝ մտածում են սուբսիդավորման մասին։  Ի՞նչ է անելու գյուղացին։ Ինչո՞ւ է այս վիճակը և ի՞նչ  հետևանքներ կունենա։

Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Հրաչ Բերբերյանը, նկատի ունենալով նախարարի հավաստիացումները,  որ փորձելու են անպայման ինչ-որ չափով գյուղացու բեռը թեթևացնեն, ակնկալում է, որ Կառավարությունն իսկապես կանի քայլեր, գոնե կսուբսիդավորի  ջերմոցային տնտեսությունները, այլապես, նրա համոզմամբ,  ոչ միայն գյուղատնտեսությունը կհայտնվի աղետալի վիճակում, այլև ժողովրդագրական աղետ  կառաջանա։ «Եթե Կառավարությունը գոնե մի քիչ մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է սուբսիդավորի ոլորտը»,-ընդգծում է մեր զրուցակիիցը։

Բերբերյանի խոսքով՝  արդեն իսկ մի շարք խոշոր  ջերմոցատերեր ճարահատյալ սկսում են փոխել իրենց մշակման պրոֆիլը,  ոմանք էլ, հաշվի առնելով խիստ անշահավետությունը,  պարզապես հրաժարվում են հիմա մշակելուց։  Փորձագետը նշում է՝ խնդիրն անհաղթահարելի է թվում հատկապես այն պատճառով, որ շուտով մեծ քանակությամբ ու ավելի էժան գնով թուրքական ապրանք կմտնի շուկա, որի վրա գնաճը չի կարող զգալի ազդեցություն ունենալ, քանի որ այնտեղ առանց  ջերմոցի են մշակում, իսկ մեզ մոտ արժեքի 70 տոկոսը կազմում է էներգատարների ծախսը։

Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց,  որ կարելի էր խուսափել այս սարսափելի իրավիճակից,  եթե ինչ-որ կերպ փորձեին գյուղատնտեսությունը պլանավորել։ Այսինքն՝ հաշվի առնելով գնաճը,այն որ ազոտական պարարտանյութի թանկացման հիմնական պատճառը գազի գնաճն է, որովհետև նրա վերամշակման, ամոնիակ ստանալու համար գազ է օգտագործվում հետևաբար գնալով թանկանալու է,  նախապես ամռան-աշնան ամիսներին,  պահեստավորեին անհրաժեշտ քանակի պարարտանյութով, թունաքիմիկատներով ու հիմա այսպիսի լրջագույն խնդրի առաջ չէին կանգնի։ «Նախապես պլանավորելը  չի նշանակում  սովետական պլանային տնտեսություն ստեղծել, այլ նրան, որ գյուղատնտեսությունից հասկացող նախարարություն պիտի լիներ, որ հաշվարկեր ռիսկերը և այլ գործոններ և  նախապես կանխարգելիչ քայլեր կատարեր,բայց,  ցավոք,  չկա այդ անձը»,-ընդգծեց նա։

Հրաչ Բերբերյանը կարծում  է, որ բացի այդ պետքէ ձգտել ավելի էժան գներով ներկրել, հետո մտածել սուբսիդավորման մասին։ Անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը՝ նա պատկան մարմիններին և իշխանությանը մեղադրեց, որ աչք են փակում խոշոր ներկրողների  չարաշահումների, անբարեխիղճ  թանկացումների վրա, վերջիններս էլ ոնց ուզում, այնպես էլ արհեստական կրկնակի ավել գնաճ են ստեղծում։ « Եթե այդպես չէ, ես սխալ եմ, ապա ինչո՞ է տարածաշրջանում ամենաթանկ գները մեզ մոտ»,-եզրափակեց փորձագետը։

Փորձագետը  կարծում է, որ ոլորտի կարող է նաև վատ ջրամբարների պաշարը սպասվածից վատ է, սակայն կարծում է, որ ՀԷԿ-ի կողմից  ջրի վաճառքը ինչ-որ չափով կմեղմի վիճակը։ Այս առումով պետք է ընդամենը, որ  ոռոգման սեզոնին նորմալ ջրային ռեսուրսների կառավարում և վերահսկողություն կատարվի, որպեսզի  ՀԷԿ-ի ջրառը նորմայի սահմաններում կատարվի։

Ջերմոցային բույսեր մշակող Արարատի մարզի բնակիչ  Գեղամ  Լևոնյանն, ով զբաղվում է պոմիդորի, վարունգի, տաքդեղի  թե´ ջերմոցային, թե´ բնական մշակությամբ  «Առաջին լրատվական»-ին  փոխանցեց,  որ գազի և պարարտանյութի եռակի թանկացումը անելանելի ու  անորոշ վիճակ է ստեղծել. «Գյուղացին մոլոր կանգնած չգիտի՝ ինչ  անի, որևէ կոնկրետ օգնություն, արտոնություն մասին պետությունը չի նշել»։

Նա ասում է, որ ստեղծված իրավիճակում մշակները  ստիպված են  ավելի շատ տոկոսներ վերցնել, որպեսզի գարնանը ցանքս անեն և հարց է՝ ինչքանը կգնա այդ ռիսկին,եթե ապրանքի գնի փոփոխության,բարձրացման  հնարավորությունից էլ է այս տարի զրկվել գյուղացին,քանի որ նորից հանվել է  թուրքական ապրանքների ներկրման արգելքը, շուտով էժան ապրանքը կողողի մեր շուկան, արդյունքում իրենց բերքն  ուղղակի չի ծախվի, կմնա, կփչանա  և վերջ։ «Եթե անցած տարիներին պոմիդորի կիլոգրամի ինքնարժեքը կազմում էր 300 դրամ, մենք  100 դրամով էինք վաճառում, տուժում, ապա այս թանկացումների դեպքում, 25000 դրամ ազոտական պարարտանյութ գնելով՝ պատկերացնո՞ւմ եք՝ինչ չափի վնաս կկրի գյուղացին և ինչ հետևանքներ կունենա։ Իսկ եթե թուրքական ապրանքը սկսի գալ ոչ թե Վրաստանով, այլ սահմանը բացելու դեպքում ուղիղ Թուրքիայից, ընդհանրապես իմաստ չի ունենա ջերմոցային տնտեսություն ունենալը, կասկածի տակ կդրվի նաև բնական մշակության շահավետությունը»,- անհանգստացած նշեց Լևոնյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում