Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արցախում ոչ բոլոր ուժերն են ուզում Հայաստանի հետ նույնական Սահմանադրություն

Ինչպես հայտնի է՝ Արցախում ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Նախագահ Արայիկ Հարությունյանը դեռ նախորդ ամսվա վերջին ստորագրել էր համապատասխան հրամանագիրը։ Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Ընդգծենք, որ Արցախում քննարկում են սահմանադրական փոփոխություններով նախագահական համակարգից հրաժարվելու և կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը, ինչպես նաև նախագահական ու խորհրդարանական ընտրությունների տարանջատումը։Թեպետ Արցախի խորհրդարանում ներկայացված խմբակցությունները դեռ չեն ներկայացրել իրենց պաշտոնական տեսակետը կառավարման մոդելի  հնարավոր փոփոխության, ինչպես նաև առհասարակ սահմանադրական բարեփոխումների հետ կապված, խորհրդարանականները ներկայացնում են իրենց նախնական պատկերացումները։

ՀՅԴ-ական պատգամավոր Վարդան Բալայանն, օրինակ ընդգծում է, որ Հայաստանի ու Արցախի սահմանադրությունները պետք է նույնական լինեն։ Դաշնակցությունը նաև գտնում է, որ խորհրդարանական հանրապետությունն ավելի ճիշտ տարբերակ է, սակայն դա չի նշանակում, որ իրենք բաց չեն քննարկումներ կազմակերպելու համար․«Խոսքն այն մասին է, որ պետք է նստենք միասին քննարկենք, տեսնենք, թե որ տարբերակը կարող է ավելի օգտակար լինել և փորձենք ուժերի մեկտեղում կատարել», մասնավորապես նշում է Վարդան Բալայանը։

Արցախի խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության դիրքորոշումն առայժմ վերջնական չէ։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ  առայժմ եղել է մեկ աշխատանքային նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ խմբակցությունները ներկայացնեն իրենց հայեցակարգերը, ինչին կհաջորդի երկրորդ նիստը։ Ինչ վերաբերում է կառավարման մոդելի փոփոխության հնարավորությանը, պատգամավորը նշեց․«Այո՛, կառավարման մոդելը պետք է փոխվի, որովհետև միանձնյա ղեկավարումը ճիշտ չէ։ Այսինքն՝ եթե հիմա Ազգային ժողովը ցրվի կամ նախագահը հրաժարական տա, եթե հաշվի առնենք, որ նախագահը համարվում է նաև կառավարության ղեկավարը, միանգամից երկու ընտրություն պետք է լինի, այսինքն կառավարությունը  ամբողջությամբ պարալիզացվում է։ Դրա համար գտնում ենք, որ միաժամանակյա ընտրություն չպետք է լինի,  խորհրդարանական ու նախագահական ընտրությունները պետք է տարանջատվեն։Երկրին պետք է առանձին նախագահ ու վարչապետ»։

Սևակ Աղաջանյանի խոսքերով՝  առայժմ քննարկվում է կիսանախագահական մոդելին անցում կատարելը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի Սահմանադրությունների նույնական լինելու անհրաժեշտությանը, ի տարբերություն Դաշնակցությանը, պատգամավոր Աղաջանյանը նման համոզմունք չհայտնեց։ Նա ընդգծեց, որ առայժմ այդ հարցի շուրջ իրենք առայժմ նման դիրքորոշում չունեն։

«Արդարություն» խորհրդարանական խմբակցությունը ևս կողմ է սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն։ Խմբակցության ղեկավար, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործող  սահմանադրությունը կազուս է առաջացրել․ «Պարտված իշխանությունների կյանքը երկարաձգել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ  եթե գործող նախագահը հրաժարական տա, պետք է նաև Ազգային ժողովը գնար այդ քայլին։ Գիտեք, որ այսօրվա գործող նախագահն իր հայտարարությունների մեջ նշել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, բայց խնդիրը  ԱԺ և նախագահական համաժամանակյա ընտրություններն են։ Դրանից ելնելով ստեղծվել է  կազուսային վիճակ, որից ելնելով սահմանադրությունը պետք է փոխվի։ Թե ինչ կփոխվի, ինչպես կփոխվի՝ քննարկումների արդյունքում պարզ կդառնա։  Նշում էին, որ նախորդ Սահմանադրությունը  մարդկանց համար կարված է կամ պատվիրված Հայաստանից, ինձ թվում է՝ այս սահմանադրական բարեփոխումների ժամանակ, մենք հնարավորություն կունենանք մեր երկրի ու մեր ժողովրդի համար գրել այն Սահմանադրությունը, որը համահունչ կլինի այսօրվա Արցախին»։

Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության դիրքորոշմանը, թե լավ կլիներ, որ Հայաստանի ու Արցախի Սահմանադրությունները նույնական  լինեին, Դավիթ Գալստայանը նշեց, որ այս պահին դրա խիստ անհրաժեշտությունն ըստ իրենց չկա։ Իր տեսակետը պատգամավորը հիմնավորեց հետևյալ կերպ․ «Այն, որ Արցախի ու Հայաստանի բնակչությունները շատ մեծ փոխկապակցվածություն ունեն՝ հստակ է։ Բայց այսօր ունենալով չճանաչվածության խնդիր, այլ մարտահրավերներ, որոնք այսօր կան Արցախում, բայց չկան Հայաստանում, մենք պետք է առաջնորդվենք Արցախի սուբյեկտայնությունն ավելի բարձր պահելով։ Մենք տեսնում ենք, որ կան շատ օրենքներ, որոնք համահունչ են Հայաստանի հետ, ունենք Հայոց բանակ, որոնց օրենքները նույնն են, բայց սահմանադրության առումով՝ հաշվի առնելով մեր ինքնորոշման հարցը չլուծվածությունը և այն, որ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ, ինձ թվում է՝ մենք պետք է ունենանք Արցախի Հանրապետությանը համահունչ Սահմանադրություն։ Շատ տեղերում իհարկե Հայաստանի ու Արցախի օրենսդրական դաշտերը համահունչ են, բայց դա չի նշանակում, որ Սահմանադրությունն էլ պետք է համահունչ լինի։ Գնահատելով տարածաշրջանի ռիսկերն ու յուրահատկությունները, մենք պետք է ունենանք ինքնուրույն Սահմանադրություն, քանի որ Արցախն ունի միջազգային ճանաչման հասնելու խնդիր»:

Ըստ մեր զրուցակցի՝ դրանից հետո կարելի է որոշել՝  արդյոք պետք է որ  Հայաստանում ու Արցախում լինեն նույն Սահմանադրությունները․ «Չնայած պետք է նշել, որ առանց իրար անհնար է։ Առանց Հայաստանի չկա Արցախ, առանց Արցախի՝ չկա  Հայաստան։ Դա բոլորս հասկանում ենք, բայց  ինձ չի թվում, թե մենք կարող ենք օգուտ քաղել նրանից, որ Հայաստանում ու Արցախում նույն Սահմանադրությունը լինի»,-եզրափակեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում