Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Դատախազությունն է պարտավոր Արմեն Բիլյանի «մեղավորության» ապացույցներ ներկայացնել. նա անհերքելի անարդարության զոհ է

2016թ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում և ապա նրա մահը պատճառելու համար Արմեն Բիլյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքների և նրան 25 տարվան ազատազրկման դատապարտելու հարցի շուրջ ՀՀ Դատախազությունը շարունակում է իր հակաօրինական և հակաիրավական, հետեւաբար հակապետական դիրքորոշումը : Նույն հարցի շուրջ իրենց՝ բոլոր առումներով հակաբարոյական և անսկզբունքային դիրքորոշումը շարունակում են նաեւ Բիլյանի նախկին զինակիցների առաջնորդները:

Պատասխանելով «Ազատություն ռադիոկայանի» հարցին, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, թե Բիլյանի անմեղության մասին փաստեր չեն տեսել և համաձայն են դատարանի որոշման հետ։ «Այդտեղ նոր երեւան եկած հանգամանք չկա՝ նոր վարույթ հարուցելու համար», փոխանձել է նա:

Իսկ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, ինձ ակնարկելով, ասում է. «քաղաքական իմաստով հեռանալն ապագաղութացումից, բերում է մարդուն երեւույթների գնահատականի քրեական դաշտ արդեն, և «Սասնա ծռերի» ապստամբությունն արդեն ոչ թե քաղաքական դաշտում քնարկում ես որպես ազատության համար պայքար, ոչ թե ապստամբություն, այլ քրեական հանցագործություն՝ զինված բանդայի»:

Անդրադառնալով դատախազության հակաիրավական պատասխանին, ցանկանում եմ հայտնել, որ Բիլյանի անմեղության մասին փաստեր անհրաժեշտ չեն, որովհետեւ նրա անմեղությունը ապացուցվել է առաջին ատյանի կողմից: Նրա դեմ 2016թ արված կեղծ ցուցմունքները 2020թ-ին հիմնովին հերքվել են դատարանում, որոնց արդյունքում Բիլյանն արդարացվել է: Ոչ թե պաշտպանական կողմն է պարտավոր անմեղության  «նոր երեւան եկած հանգամանք» ներկայացնել, այլ «մեղադրող» կողմն է, որ, եթե ունի Բիլյանի «մեղավորությունը» հաստատող «նոր երեւան եկած հանգամանք», ապա պարտավոր է ներկայացնել դրանք:  Իսկ այդպիսիք չկան: Բայց ակնհայտորեն կա Բիլյանին ամեն գնով մեղավոր ճանաչելու կամայական որոշում, և դրա համար անհրաժեշտ է առանց նոր ապացույցներ ներկայացնելու՝ նրան վերստին մեղադրել ու դատապարտել:  Դրա համար դիմվել է «դատավարական» հակաօրինական «հնարքի»: «Վերաքննիչ դատարանը», առանց հարցն իսկապես վերաքննելու և դատախազությունից «մեղավորությունը վերահաստատող» նոր ապացույցներ պահանջելու՝ վերջինի կամայական  պահանջն ընդունելու նպատակով, հանդես է եկել վճռաբեկ դատարանի հանգամանքով: Դատական օրենսգիրքը վերաքննիչին տալիս է այդ իրավունքը, պայմանով, որ գործը վարույթ ընդունելուց նա ամրագրի այդ (վճռաբեկի կարգավիճակով գործն ընդունելու) հանգամանքը, այդ որոշման ներքեւ ստորագրեն առնվազն հինգ դատավորներ, և գործը քննվի ու վճիռն արձակվի ու ստորագրվի նույնպես առնվազն հինգ հոգուց բաղկացած ատյանի դատավորների կողմից:  Տվյալ դեպքում դատական օրենսգրքի պահանջած այս պայմանները ոտնահարվել են: «Վերաքննիչ դատարանը» խախտել է օրենքը: Բացի այդ, գործը քննող ատյանը ութ ամսվա ընթացքում երեք անգամ փոխվել է, նույնպես օրենքի խախտումներով: Հետեւաբար Բիլյանին առանց նոր ապացույցների դատապարտելու համար դատախազությունն ու դատարանը դիմել են աճպարարության, իսկ այդ աճպարարությունն իրականացրել օրենքի կոպիտ խախտումներով:

Ինչ վերաբերվում է «Բեւեռի» ղեկավարության կողմից ինձ վերագրվող մեղմ ասած անհեթեթություններին, ինչպես նաեւ այս հարցի կապակցությամբ մյուս մեղմ ասած անհեթեթություններին, ապա ես նրանց հանգամանորեն պատասխանել եմ իմ՝ «Արմեն Բիլյանի հարցով «տղերքի» պատասխանները բումերանգի նման վերադառնում ու հարվածում են իրենց» հոդվածում: Այստեղ պարզապես ամփոփ կրկնեմ հետեւյալը:

Ո՛չ Արմենը, ո՛չ էլ ես երբեւէ կասկածի չենք ենթարկել բռնատիրության և անարդարության դեմ ապստամբության բնական իրավունքը: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի դեպքի կապակցությամբ մեր դիրքորոշումը և բողոքը կապ չունի այդ սկզբունքի հետ:

Երբ դու վիճարկում ես ոչ թե ապստամբական ակտով քո իսկապես կատարածը, այլ բացահայտ կեղծիքը, մի գործողություն, որը դու չես կատարել, բայց որով քեզ մեղադրում են, ապա այդ վիճարկումն ու դրա դեմ ընդվզումը բնութագրել որպես ապստամբության իրավունքից հրաժարում և հարցի քրեական մակարդակ տեղափոխում, առնվազն անհեթեթություն է:

Արմեն Բիլյանը ապստամբական ակտին իր փաստացի մասնակցության և ոչ մի դրվագով չի ընդունել «գաղութային համակարգի կանոնները» և չի դիմել կամ փորձել ենթարկվել «նրա ողորմածությանը»: Նա չի վիճարկում իր փաստացի կատարածը: Նա բացառապես ընդվզել է ծանրագույն հետեւանքներով լկտի կեղծիքի դեմ, և իր նախկին զինակիցներից ու հատկապես նրանց ղեկավարներից պահանջում է լինել բարոյական և սկզբունքային:

Ապստամբային իրավունքից հրաժարումն այն է, երբ համակարգը քո ապստամբական ակտը բնութագրում է որպես քրեական, և դու ընդունում ես այդ տրամաբանությունն ու ընդունում կամ վիճարկում ես քո կատարածի քրեականությունը: Դա, ցավոք,  արել են խմբի ղեկավարները:

Նրանք 2018թ-ին իրենց համաձայնությունը տվեցին համաներման օրենքին: Եթե դու համաձայնում ես համաներվել, ապա դու ընդունում ես, թե կատարել ես քրեական հանցագործություն: Եթե պնդում ես, որ քոնը եղել է ապստամբություն, այլ ոչ քրեական հանցագործություն, ապա քեզ համար քո չկատարած հանցագործությունից ներվելու խնդիր չի կարող լինել և դու չպետք է համաձայնես համաներվել: Խմբի անդամները, առաջնորդների ցուցումով, դատարանում տվեցին համաներվելու իրենց համաձայնությունը: Դրանով նրանք ընդունեցին քրեական հանցագործություն կատարած լինելը և ներվելու համար դիմեցին իրենց ատած գաղութային համակարգի ողորմածությանը:

Ուրիշի աչքի մեջ գոյություն չունեցող փուշ փնտռելուց առաջ պետք է զգալ սեփական աչքում գտնվող գերանը:

Վարուժան Ավետիսյանի առողջության հարցով արտասահման մեկնելու կապակցությամբ նրա պաշտպանները դիմեցին դատարանին, իսկ ընկերները կազմակերպեցին դատախազությանն ուղղված ստորագրահավաք: Դա «գաղութային դատախազական հարցեր»ի քննարկում է՞ թե ոչ: Դա «գաղութային համակարգի ողորմածությանը» դիմելու արարք է՞ թե ոչ: Արմենի ու իմ պահանջների նկատմամբ իրենց ծուռ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում պատասխանը պետք է լինի դրական: Այդ դեպքում ինչո՞ւ են դիմել այդ քայլերին: Իմ համոզումով՝ պատասխանը բացասական է: Ես անձամբ մասնակցել եմ իրենց կողմից կազմակերպված այդ ստորագրահավաքին և հանդես եկել հայտարարությամբ: Ի դեպ, ես ամենայն անկեղծությամբ ապաքինում և առողջություն եմ ցանկանում Վարուժանին: Բայց «երկու չափ, երկու կշիռ» մոտեցումն անընդունելի է, այն էլ Արմենի հարցով իրենց սեփական խղճի վրա ծանրացող նման աղաղակող անարդարության պարագայում:

Ալեք Ենիգոմշյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում