Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Հայաստանի «ոսկե միջինը» Մյունխենում

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ռուսաստանը չի մասնակցի փետրվարի 18-20-ը Մյունխենում տեղի ունենալիք համաշխարհային անվտանգության ամենամյա համաժողովին, որն այլ կերպ հնարավոր է բնորոշել նաև որպես անվտանգության ոլորտի «Դավոս»: Ի դեպ, հատկանշական է այն, որ «Դավոսի» տնտեսական ամենամյա համաժողովը, որ միջազգային խոշորագույն իրադարձություն է, հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով և ավանդաբար հունվարին տեղի ունեցող համաժողովը կկայանա մայիսին: Սա հատկանշական դետալ է նաև այն առումով, որ Մյունխենի անվտանգության համաժողովը չի հետաձգվում և անցկացվելու է ոչ հեռավար: Այս հանգամանքը նաև հասկանալի է՝ համաժողովը տեղի է ունենում համաշխարհային անվտանգության համար թերևս աննախադեպ գերլարված մի ժամանակաշրջանում, ինչի լիցքերը կուտակվել են Եվրոպայի սահմանին՝ ռուս-ուկրաինական և բելառուս-ուկրաինական սահմանին կենտրոնացած ավելի քան հարյուր հազարանոց ռուսական ստորաբաժանումների տեսքով:

Համաշխարհային անվտանգության հարցը սուր է առավել քան երբևէ, հետևաբար համաժողովը՝ անհետաձգելի միջոցառումներից մեկը, որքան էլ այն իհարկե ավելի շուտ կարող է դիտվել որպես «տեսական»  հարթակ, թեև անշուշտ իր եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի գործնական ազդեցությամբ: Ահա այդ համատեքստում կարևոր է Հայաստանի մասնակցության հարցը: Այդ մասին պաշտոնական որոշում դեռևս հրապարակված չէ՝ մասնակցելու է արդյոք Հայաստանը և ինչ պաշտոնյայի մակարդակով: Այն, որ Ռուսաստանը չի լինելու Մյունխենում, կարող է առաջացնել մտայնություն, որ դժկամությամբ կընդունի Հայաստանի մյունխենյան մասնակցությունը: Կա՞ այդպիսի խնդիր, թե ոչ, դարձյալ բարդ է ասել: Համենայնդեպս, կա նաև նախադեպ, որ չնայած ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնած ժողովրդավարության մեծ համաժողովի հանդեպ Մոսկվան ուներ կոծշտ գնահատական, այդուհանդերձ Հայաստանը ընդունեց ԱՄՆ նախագահի հրավերն ու վարչապետի մակարդակով մասնակցեց այդ համաժողովին, որ կազմակերպվել էր հեռավար: Այստեղ խնդիրն անշուշտ փաստարկային բալանսի ապահովումն է, որ կարևոր է Հայաստանի համար առավել ևս ներկայիս բարդ և գերլարված միջավայրում: Երևանը մի կողմից կասկածի տակ չի դնում ՌԴ հետ քաղաքական և ռազմական դաշնակցային փոխհարաբերությունից բխող իր վարքագիծը՝ ընդ որում ի տարբերություն Ռուսաստանի, մյուս կողմից իհարկե Երևանի համար կարևոր է հավասարակշռությունը միջազգային անվտանգության ավելի լայն տիրույթում դրսևորվող վարքագծի իմաստով: Եվ առավել ևս, երբ Ռուսաստանը բավականին անկաշկանդ կերպով է գործում այն տիրույթներում, որտեղ կան Հայաստանի համար անվտանգային ռիսկեր: Այդպիսով, Մյունխենի միջազգային անվտանգության համաժողովին Հայաստանի մասնակցությունը կարևոր է նվազագույնն այդ հավասարակշռվածության ապահովման իմաստով, եթե անգամ մասնակցությունը լինի ոչ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով, այլ օրինակ արտաքին գործերի նախարարի:

Միաժամանակ, թերևս կարևոր է, որպեսզի Երևանը փորձի մասնակցության մեջ դնել նաև այլ իմաստ, մասնավորապես ձգտելով համաշխխարհային անվտանգության համակարգի կայունության ռազմավարական խնդրի համատեքստում ձևակերպել Կովկասի ռեգիոնալ կայունության իր բանաձևը կամ տեսլականը, իհարկե ոչ միայն տարբեր առիթներով հնչող խաղաղ դարաշրջանի վերաբերյալ հռչակագրային ձևակերպումներով: Իհարկե, Հայաստանին պետք չէ թերևս «ցցվել» Մյունխենում՝ անվտանգության խոշորագույն խաղացողների միջև ինտենսիվ և բարդ բանակցային այս շրջափուլում, բայց պետք չէ նաև բավարարվել լոկ ներկա ստանալով: Մյունխենում Հայաստանին անհրաժեշտ է թերևս հասնել «ոսկե միջինի», փորձելով գուցե անգամ խոսել Հայաստանի համեստ, միաժամանակ շատ բարդ օրինակի մասին՝ Հայաստանում ձգտել համադրել Ռուսաստանի և Արևմուտքի հետ աշխատանքը և ստանալ դրանից Հայաստանի համար առավելագույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում