«Սահմանադրական փոփոխությունների գնալու ենք, դա երկարատև պրոցես է, մենք դրա մասին խոսել ենք 2018-ից, գործնական քայլեր արվել են 2019-ից, բայց պատերազմը փոխեց առկա իրավիճակը»,-տեսակետ է հայտնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով ներառված է բարեփոխումների խորհրդի կազմում։ Ընդունում է՝ գործընթացները դանդաղում են, բայց իրենք գնալու են այդ ճանապարհով։