Wednesday, 08 05 2024
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Կուչ եկած վիճակում մեր իրավունքները չենք կարող պաշտպանել. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, հրապարակվել է Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը։ Այն սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի։ Ձեր կարծիքով այս փուլում նախագծի ընդունումը գործնական իմաստով ի՞նչ կտա։

Նախևառաջ պետք է նշել, որ շատ կարևոր է ճշգրտել այդ տարածքների իրավական կարգավիճակը։ Օրենքի նպատակը մեծ հաշվով սա է։ Դա պետք է հիմք հանդիսանա, որ հետագայում այդ ուղղությամբ միջազգային կառույցների, երկրների ու կազմակերպությունների հետ աշխատանք իրականացվի, նաև փորձենք Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը պաշտպանել միջազգային ատյաններում։ Մյուս կողմից էլ՝ տեր լինենք այն տարածքներին, որոնք այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից։

-Ձեր դիտարկմամբ  Բաքվի արձագանքը սրան ինչպիսի՞ն կլինի։

-Հասկանալի է, որ ադրբեջանական կողմի արձագանքը վատ կլինի, այս ամենին դրական վերաբերմունք չի լինի։

-Իսկ ռիսկերը հաշվարկվե՞լ են։

Իհարկե հաշվարկվել են այն տեսանկյունից, որ վերջիվերջո կան փաստեր, որոնք չենք կարող շրջանցել։ Չենք կարող նաև կոչ եկած վիճակում մեր իրավունքները պաշտպանել։ Պետք է գնանք այս ճանապարհով ու փորձենք պաշտպանել մեր երկրի ու ժողովրդի շահերը։

-Նախագծում տեղ են գտել Արդբեջանին անցած 7 շրջանները նույնպե՞ս, թե՞ միայն Շուշին ու Հադրութը։

-Բոլորը, այսինքն՝ այն բոլոր տարածքները, որոնք սահմանադրությամբ նախատեսված են և որոնք կան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում։

-Իսկ այս դեպքում ռուսական կողմի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, եթե նկատի ունենանք, որ Մոսկվան դեմ չէր այդ 7 շրջանների հանձնմանը։

-Չեմ կարող ասել ինչ արձագանք կլինի, կյանքը ցույց կտա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում