Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեփական երկիրը վտարակ դարձրած ավտոկրատն ասում է, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ: Իսկ ու՞մ է պետք այն առաջնորդը, որն իր իշխանության պահպանման դիմաց իր պետությունը պատրաստվում է դարձնել ուրիշի համար պլացդարմ: Իհարկե, սա հերթական փորձն է Հայաստանին հետխորհրդային ավտոկրատների միութենական ակումբի ուղեգիր հրամցնելու համար:
Սակայն քիչ է մնացել: Նրա ժամանակը նույնպես կանցնի, իսկ Հայաստանի սուվերենության հարցը որոշողը միայն և միայն ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է: