Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին շատ խոսվեց, բայց ինչո՞ւ նա հեռացավ՝ դրսից դուռը «շրխկացնելով», նրա հեռանալով ի՞նչ է կորցնում կամ շահում մեր երկիրը: Եվ ուշագրավ էր, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի և հաջորդ նախագահի մասին խոսելիս, իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բոլոր ինստիտուտների միջեւ ներդաշնակեցում պետք է տեղի ունենա, հետո հայտնվեց Վահագն Խաչատրյանի անունը: Ի՞նչ է սա նշանակում:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ: