«Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մեծացնում են ճնշումը Բաքվի վրա»,-տեսակետ է հայտնում Հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Մակրոնը տեսակոնֆերանս էր կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Շառլ Միշելի մասնակցությամբ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն էլ հայտարարել էր․ «Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չի համարում»։ Անդրադառնալով հայկական առաջարկները մերժելու Բաքվի քաղաքականությանը, Մեհրաբյանը նկատում է՝ Բաքուն մերժեց մեր առաջարկը և ասաց՝ երբ ուզեմ, կկրակեմ։