
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է ապացույցներ տրամադրել կամ որևէ այլ տեղեկություն հրապարակել Ռուսաստանի ենթադրյալ կեղծ տեսահոլովակի մասին, որը Մոսկվան իբր պետք է օգտագործի որպես Ուկրաինա «ներխուժման» պատրվակ։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
«Կեղծիքի մասին տեղեկատվությունը ներկայացրել է հետախուզությունը, և ես չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչ կա մեր տրամադրության տակ»,- ասել է Փրայսը` պատասխանելով լրագրողի խնդրանքին` բացատրել, թե ինչի վրա են հիմնված նման պնդումները:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն Ուկրաինայի վրա հարձակման կեղծ տեսագրության մասին ապացույցներ պահանջող լրագրողներին առաջարկել է պարզապես հավատալ ԱՄՆ կառավարության խոսքին։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։