
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ կարծարծեն եվրոպական անվտանգության թեման, համավարակի եւ կլիմայի փոփոխման դեմ պայքարի խնդիրները: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետուկթյան (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները:
«Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել Է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված Է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: