Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Իրան-Հայաստան երթուղային կապը Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն, իսկ Հայաստանի համար՝ անվտանգային երաշխիք

Հունվարի վերջին շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան տնտեսական, անվտանգային և Կովկասյան տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման ու մասամբ Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման ու սահմանազատման քաղաքական գործընթացների զգալի տեղաշարժերի։ Դրան պետք է ավելացնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ  Թբրահիմ Ռայիսիի նշանակալի այցը Մոսկվա և նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չնայած ԶԼՄ-ների կողմից հատուկ ուշադրությամբ քննարկման թեմա էր դարձել Պուտին-Ռայիսի հանդիպման ու բանակցությունների բովանդակությունը, պետք է նկատել, որ այն  նաև մեծ ազդեցություն կարող էր  ունենալ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հետագա հարաբերությունների ու զարգացումների վրա։  Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Ռայիսին հատուկ շեշտադրեց  կովկասյան տարածաշրջանում և մասնավորապես  Հայաստանի վրայով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման և նախագծի անարգել իրականացման անհրաժեշտությունը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ Իրանի նախագահ Ռայիսիի Ռուսաստան կատարած այցից անմիջապես հետո, անակնկալ կերպով  Իրանի մայրաքաղաք Թեհրանում հայտնվեցին  Ադրբեջանի ՊՆ Զաքեր Հասանովը և նրան ընկերակցող զինվորական բաձրաստիճան պատվիրակությունը․«Դեռ հայտնի չե թէ Հասանովը Իրանի հատուկ հրավերով էր եկել Թեհրան թե՞ ադրբեջանցիները փորձում են շտապել իրանական կողմին անվտանգային երաշխիքներ տալ «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի հավանական իրականացման դեպքում, չխաթարել Իրանի անվտանգային շահերը, ինչը իրականում և ըստ էության ուղղված է նախ Հայաստանի և հետո Իրանի տրանսպորտային, էներգետիկ տարանցիկ ուղիների և անվտանգային շահերի դեմ։ Հետաքրքրին այն է, որ Իրանի նախագահի Մոսկվա կատարած այցից հետո իրանցիները շտապել են ընդունել ադրբեջանական պատվիրակությանը և չեն փորձել  հայ պաշտոնյաներին հրավիրել Թեհրան, սա նշանակում է որ առայժմ Իրան-Հայաստան հարաբերություններում առկա է նշանակալի կայունություն և փոխվստահություն, սակայն ոչ բավարար աշխուժություն հայկական կողմից տրանսպորտային ու առևտրական կապերն ընդլայնելու համար, իսկ ի տարբերություն հայ-իրանական հարաբերություններում գոյություն ունեցող քաղաքական կայունության, դա բացառում է Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա հարաբերություններում, այն էլ փոխադարձ էներգետիկ, տրանսպորտային, առևտրական և ամենակարևորն է անվտանգային հարցերի հետ կապված  խնդիրներին»։

Ըստ Շահմուրադյանի՝ հատկանշական է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է դիտարկել նաև Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր համատեքստում, այնպես որ այս քառակողմ հարաբերությունները սերտորեն առնչվում են միմյանց հետ և ունեն բազմաշերտ ու բազմաբովանդակ աղերսներ, որոնք չի լինի բաժանել միմյանցից․«Ուշագրավ է, որ  հունվարի 26-ին Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել  է հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, միաժամանակ նրա ուշադրությանը հանձնել կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն Թեհրան կատարած այցի շրջանակում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ԻԻՀ-ի ՊՆ-ի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցը։ Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ նաև այս այցերի և զարգացումներին զուգահեռ Վիեննայում անցկացվում են ՀԳՀԾ-ի հարցով Իրանի և 4+1 խմբի, ԵՄ և ԱՄՆ-ի անուղակի մասնակցությամբ բանակցությունները, որը ըստ դիվանագետների հայտարարությունների  դրական առաջընթաց է  Իրանի միջուկային խնդրի կարգավորման և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ։ Անկասկած  է, որ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Իրանի և հարևան երկրների առևտրատնտեսական, ֆինասական և էներգետիկ փոխանակումների և Իրանից դեպի Եվրոպա էներգակիրների փոխանակման ամբողջ գործընթացների վրա, որի մի մասն են կազմում Հայաստանը և Ադրբեջանը»։

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ֆոնին, մեր զրուցակցի խոսքերով,  իրանցիները, նաև չեն մոռացել  իրենց մյուս հարևան՝ Հայաստանին և իրենց բազմավեկտոր քաղաքականության շրջանակում մի շարք հանդիպումներ են անցկացրել հայ պաշտոնյաների հետ՝ Երևանում․«Նախ Հայաստանում  Իրանի դեսպան Աբասս Բադախշան Զոհուրին հանդիպեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հանդիպման ընթացքում Հայաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Նույն օրը ՝հունվարի 26-ին, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարը:

Այնուհետև հունվարի 27-ին, ՀՀ-ում Իրանի դեսպան Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացումը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:

Աբբաս Բադախշան Զոհուրին  հատուկ ընդգծել է, որ իրենք խոսում են մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները։

Ինչպես փորձագետներն են նշում՝ «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն․ «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով: Ճանապարհը պետք է կապվի վրացական մայրուղու հետ, որն էլ իր հերթին ձգվի դեպի Սև ծովի ափին գտնվող երկրի  նավահանգիստներ՝ Բաթումի և Փոթի: Սակայն Հյուսիս-հարավը Հայաստանի համար ոչ միայն կարևոր տնտեսական, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

Իհարկե այս ճանապարհը նաև շատ է հետաքրքրում իրանական կողմին, և այն որ Իրանը փորձում է Հայաստանի ազդեցությունը օգտագործելով իր տնտեսությունը միացնել ԵԱՏՄ-ի և Միջին Ասիայի տարածաշրջանի երկրների ու Ռուսաստանի շուկաներին։

Ըստ փորձագետների Հյուսիս-հարավ մայրուղու առաջնային խնդիրը Հայաստանի և Վրաստանի տարածքներով դեպի Սև ծով, իսկ այնուհետև եվրոպական երկրներ ելք ապահովելն է: Ծրագրի մյուս հավակնոտ խնդիրը Եվրոպա-Հարավային Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցության բարելավումն է:

Այս հատվածում, կարևորվում է Իրանի դերակատարությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին միանալու Պարսից ծոցի իրանական ամենամեծ նավահանգիստներին և իր հերթին հասանելություն ունենալ արաբական երկրների շուկաներին»։

Շահմուրադյանի դիտարկմամբ՝ մյուս կողմից Ադրբեջանը նաև փորձում է ստեղծված իրավիճակում հետ չմնալ տնտեսա-տրանսպորտային մրցակցային դաշտից և Հայաստանին հետ մղել Իրանի հետ հաղորդակցական և ճանապարհների հասանելիությունից․«Այս ուղղությամբ հատկանշական է ընդգծել որ վերջերս Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և Ադրբեջանի փոխվարչապետի ներկայությամբ, Արաքս գետի վրա տրվել է Իրան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհային կամրջի շինարարության մեկնարկը: Կամուրջը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Հունվարի 26-ին տեղի ունեցած արարողության ժամանակ, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին  ասել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ու տարանցման ծավալն աճել է 62 տոկոսով: Իսկ այս ցամաքային ճանապարհի գործարկմամբ, Իրանից ապրանքները Մոսկվա կհասնեն երեք օրվա ընթացքում։ Ինչպես հայտնի կամուրջը կառուցվելու է Իրանի և Ադրբեջանի  համատեղ միջոցներով և այդ ճանապարհը կնպաստի Իրանի և Ադրբեջանի արտաքին առևտրի և տնտեսության զարգացմանը։

Մյուս կողմից հունվարի 29-ին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը և ԱՀ ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկողմ համագործակցության ընդլայնումը և տարածաշրջանաին զարգացումները: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ շուտով Բաքվում կկայանա հյուպատոսական հանձնաժողովի համատեղ նիստը։Պետք է նշել,  որ այս նախագիծը նպաստում է նաև Ռուսաստանի շահերին, որը փորձում է Ադրբեջանի օգնությամբ այդ երկրի կապերը Հայաստանի Սյունքի մարզի տարածքով միացնել Նախիջևանին և իր բարեկամ Թուրքիային, ապա Իրանին ու Հայաստանին մարգինալացնել տարածաշրջանում Եվրոպայի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապուղիների հասանելությունից, ինչը կհանգեցնի Հայաստանի առավել տնտեսական ու էներգետիկ կարիքների կախվածույանը Ռուսաստանից ու  մասամբ Իրանին կզրկի Սև Ծովին կապվելու ու Եվրոպայի հետ Հայաստանի ու Վրաստանի տարածքներով էներգակիրների փախանակման հնարավորությունից։ Համենայնդեպս, Հայաստանի իշխանությունները և գործարարական շրջանակը պետք է առավել զգոնությամբ և ուշադրությամբ հետամուտ լինեն Հյուսիս-հարավ ճանապարհի բոլոր տարբերակների նախագծի իրականացման և մայրուղու կառուցման անհրաժեշտությանը։Այլապես այս մրցակցության մեջ Ադրբեջանը իր նյութական ու ֆինանսական ավելի ուժեղ կարողություններով կարող է Հայաստանին զրկել Իրանի հետ կապուղիների հասանելության հնարավորությունից։  Հենց այս շրջագծում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին վերջերս  Իրանի հյուսիսային Գիլան նահանգ կատարած այցի ժամանակ, հայտարարել է, որ Հյուսիս-հարավ միջանցքը կարող է տնտեսական մեծ օգուտներ ապահովել Իրանի և նրա հյուսիսային հարևանների համար։

Հունվարի 28-ին Իրանի նախագահը մասնակցելով Ղազվին-Ռաշտ-Անզալի երկաթուղու բացման արարողության հայտարարել է, որ Հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքը  Իրանին տարածաշրջանին կապող կարևոր նախագիծ է»:

Հաշվի առնելով Իրանի նոր իշխանությունների կողմից հարևան երկրների հետ երթուղային կապերի ու տնտեսական ուարևտրական հարաբերությունների ընդլայնման հայտարարված քաղաքականության կարևորությունը, Հայաստանը պետք է  մեծ ջանքեր գործադրի Իրանի այս պահանջները իրականացնելու և նախագծերը կյանքի կոչելու ուղղությամբ, այլապես տարածաշրջանային տնտեսական և ճանապարհների նոր մեկնարկած պատերազմում, ցավոք, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանը կհայտնվի պարտվածի դիրքում և դրա համար էլ պետք է շատ մեծ զիջումների գնա, ոչ միայն Թուրքիայի ու Ռուսաստանի, այլև այս անգամ իր հարավային հարևանի պահանջների դիմաց»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում