Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Ուկրաինայի սահմանի երկայնքով շարունակում է աճել ռուսական զինվորականների թիվը

Երեք հազար ամերիկացի զինվորականներ են այժմ տեղակայվում Ռումինիայի, Լեհաստանի և Գերմանիայի տարբեր հատվածներում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների երկայնքով զորքերի շարունակական կուտակման:

Զորքերի մեծ մասը ներկայացնում է Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգից Լեհաստան տեղափոխված 82-րդ օդադեսանտային ստորաբաժանումը: Մոտ 300 զինծառայող 18-րդ օդադեսանտային կորպուսից, որը նույնպես տեղակայված է Ֆորտ Բրեգում, կմեկնի Գերմանիա: Արդեն Եվրոպայում գտնվող հազար զինվորականներ Գերմանիայից կտեղափոխվեն Ռումինիա։ Ինչպես Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին է ասել, սրանք մշտական տեղաշարժեր չեն եւ նախատեսված են միայն անվտանգության ներկա պայմաններին արձագանքելու համար:

Ավելի քան 8000 զինվորականներ ներկա պահին գտնվում են բարձր պատրաստության վիճակում, և Քիրբին հայտարարում է, որ շուտով կարող են լինել լրացուցիչ տեղակայումներ: ‘’Մենք նաև չենք բացառում, որ ԱՄՆ-ից լրացուցիչ ուժեր կարող են տեղակայվել Եվրոպայում’’, ասել է նա:

Փոքր թվով ամերիկացի զինվորականներ են գտնվում նաեւ Ուկրաինայում, որտեղ իրականացնում են վերապատրաստման մարզումներ: Հիշեցնենք, որ այդ ծրագիրն ԱՄՆ-ը սկսեց Ուկրաինայում կիրառել, երբ Ռուսաստանը 2014 թվականին Ղրիմնը բռնակցեց իրեն:

Երեքշաբթի օրը Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այս ամսվա վերջին կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ:

Ռուսաստանը շարունակ հերքում է, Ուկրաինայի սահմանի երկայնքով զորքեր տեղակայելով, ռազմական ներխուժում իրականացնելու ծրագիր ունենալու Արեւմուտքի պնդումները: Մոսկվան հայտարարում է, թե զորքերն այստեղ պարզապես իրականացնում են զորավարժություններ:

Իսկ վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների երկայնքով շարունակում է մեծացնել զորքերի կուտակումները, որոնց թիվն այսօր, ըստ որոշ հաշվարկների, հասել է 130 հազարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում