Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ կոռեկտ չի համարում դրանք հրապարակելը: Սարգսյանն այդ մասին հայտարարեց այսօր հրապարակված իր հարցազրույցում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե Սարգսյանն իր ձեռքի տակ փաստաթղթեր ունի` թող հրապարակի դրանք։
«Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր: Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար եղել եմ գործընկեր, ընդ որում` վստահելի գործընկեր: Բայց արժե՞ արդյոք հիմա գնալ դրան և հրապարակել։ Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ»,–ասաց Սարգսյանը։