Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Դեղերի շուկայում գնաճ է․ «Ոլորտում ունենք գայլային ախորժակով շատ ներկրողներ»

Դեղորայք  ներկրող և իրացնող ընկերություները վերջին վեց  ամիսների ընթացքում  թանկացրել են որոշ դեղամիջոցների գներ: Մի քանի  դեղատներից կատարած հարցումները ցույց տվեցին, որ  թանկացել են  այնպիսի դեղորայքներ, որոնք լան կիրառություն ունեն ու շատ անհրաժեշտ են: Օրինակ՝ ջերմիջեցնող պառացետամոլի գինը տարբեր դեղատներում  բարձրացել է 20-30 դրամով, բացի այդ դեղատներից մեկը նշեց, որ վերջին ամսում ինչ-ինչ պատճառով նկատվում է պարացետամոլի պակասորդ: Մեզ հետ զրույցում դեղագետ- վաճառողը նշեց, որ վերջին շրջանում մի կողմից՝ սպառումն է շատ, մյուս կողմից՝  պակասել է դեղի ներկրումը: Իսկ ահա շատ գործածվող անալգինը վերջին  մեկ տարվա կտրվածքով անփոփոխ 100 դրամ է մնացել, թեև նախորդ տարի 70-80 դրամ է եղել: Մեկ տարվա ընթացքում  թանկացել է նաև դարձյալ մեծ կիրառություն ունեցող ցավազրկող և ջերմիջեցնող  նուրոֆենը: Նուրոֆենի դեղահատը  87 դրամից դարձել է 100-110 դրամ:  Մոտ 30-40 դրամով  թանկացել են հակավիրուսային և հարբուխային լուծույթները՝ 140-150-ից դառնալով 170-180 դրամ: Հետաքրքրական է, որ վիտամինների գների մեջ  փոփոխություն գրեթե չի եղել կամ  եթե եղել է՝ չնչին:

Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի  ալիքի բռնկմանը զուգահեռ վիտամինային դեղերը կտրուկ գնաճ  արձանագրեցին: Հաշվի առնելով՝տարատեսակ գրիպների տարածման սեզոնի հանգամանքը և հատկապես կորոնավարակի առկայությունը, և ընդհանրապես այն հանգամանքը, որ  դեղորայքն անմիջապես մարդկային  առողջության պահպանման համար կենսական կարևորություն ունեցող ապրանք է, այսպիսի թանկացումներն ի՞նչ վնասակար ազդեցություն կունենան սպառողների վրա և արդյոք  չե՞ն խախտում հազարավոր մարդկանց, հատկապես սոցիալական ոչ վճարողունակ, անապահով խավի իրավունքները և արդյոք պատկան մարմինները պատշաճ վերահսկողություն իրականացնո՞ւմ են այս ուղղությամբ, և  շուկայում  արդյոք զգալի՞ է  տնտեսվարողների կողմից չարաշահումները:

Սպառողների ասոցացիայի իրավաբանի կարծիքով՝  ցանկացած թանկացում միանշանակ վնասում է սպառողի շահերին, հատկապես այն մարդկանց, որոնց ապրուստի միջոցը  կենսաթոշակը կամ նպաստներն են, և դրսից չունեն որևէ օգնություն, հավելյալ եկամուտի աղբյուր: Սակայն մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանության գրավական   դեղերի, այն էլ՝ ամենաշատ կիրառություն ունեցող, ցանկացած թանկացումները ոչ միայն առավելագույն վնաս են հասցնում սպառողների շահերին,այլև արդեն խայտառակ, անընդունելի  կերպով ոտնահարում են մարդու օրենքով պաշտպանված  հիմնարար իրավունքները, մանավանդ  այս աննախադեպ գնաճի  և դրան զուգահեռ չդադարող Քովիդի առկայության պայմաններում: Իրավաբանն համոզված նշում է, որ եթե հաշվի առնենք ընդհանուր սարսափելի գնաճը, նշանակում է՝ մարդիկ պետք  է թերսնվեն, կամ պակաս ջեռուցեն իրենց տները,վատ հագնվեն, որ կարողանան դեղորայքին գումար հատկացնեն, այսինքն՝ կանգնեն  տարբերակներից  մեկի ընտրության  առաջ: Սակայն այս պարագայում էլ, ըստ ասոցացիայի իրավաբանի,  նույն թերսնուցումը կամ մյուս գործոններն ի վերջո բերելու են մարդու առողջության վնասման, նպաստելու  է հիվանդությունների գլուխ բարձրացմանը: Քանի որ ակնհայտ չի բավականացնելու բոլոր ծախսերը հոգալ:

«Ուղղակի ճկվելու են էս բեռի տակ՝ կոմունալ ծախսերն էլ գումարած, ավելանալու   է չքավորությունը, որն առանց այն էլ քիչ չէ,  հացի խնդիր է առաջանալու: Որպես ապացույց՝ բավական է նշեմ աշխատավարձերի, թոշակների հարաբերակցությունը գնաճի հետ: Աշխատավարձի միջինը, ինչպես գիտենք,  համարվում է 16000 դրամը, իսկ թոշակն այս տարի ավելացավ ընդամենը 2500 դրամով և այն էլ՝ոչ բոլորի համար, բայց ցավալին այն է, որ շատ անպատասխանատու կերպով արվեց: Սոցապ նախարաությունը, թեև նոյեմբերից խոսում էր ծրագրից, սակայն արտոնություններից օգտվող մարդկանց ցուցակը նախապես չէր պատրաստել և պարզվում է՝ միայն ապրիլ ամսին  է գործելու: Մինչդեռ հունվարի մեկից պարտաճանաչորեն թանկացավ ջուրը, փետրվարից  թանկանալու է հոսանքը, ավելի ուշ՝ գազն է  թանկանալու»,-նշում է իրավաբանը:

Գալով դեղորայքի շուկայում առկա գնաճին՝ նա   նշեց, որ ներկրողների շրջանում  կան և եղել են չարաշահումներ, անբարեխիղճ մոտեցում, որը պատկան մարմինների կողմից այդպես էլ չի վերացվում: «Ոլորտում ունենք գայլային ախորժակով  շատ ներկրողներ, ովքեր չարամտորեն,առանց հաշվի առնելու,որ վարակը կարող  է մարդկանց համար կյանք արժենալ, և որ արդեն մեր հայրենակիցների հազարավոր կյանքեր խլել է,այդ թվում՝երիտասարդ կյանքեր, իրենց գերշահույթի համար ագահաբար դիմում են նման անբարո արարքների; Հիշո՞ւմ եք՝քովիդի հզոր ալիքների ժամանակ ինչքան էին թանկանում անհրաժեշտ պարագաներն ու դեղերը,վիտամինները, հասարակ դիմակները»,-նշում է մասնագետը: Հետևաբար  եթե իր քաղաքացիների համար իսկաապես մտածում են,սրտացավ են և մարդու կյանքը ինչ-որ արժեք ներկայացնում է պետք է բոլոր իրավասու պետական մարմինները հետևողական և խիսստ աշխատանք տաանեն,բոլորը՝ՊԵԿ-ը, Առողջապահության նախարարությունը,որը տալիս է լիցենզիաներ տնտեսվարողներին,մրցակցային հանաձնաժոողովը ,այս դեպքում նաև մարդու իրավունքների պաշտպանը պետք է  պարզեն՝ ինչ չափով է արդարացված թանկացման հիմնավորումները, ինչքան են նրա ծախսերը,  ինչքան է շահույթը, նորմայի մեջ է կամ ընդունելի է սպառողների շահերի տեսանկյունից»,-շեշտում է նա:

Մեր բանախոսի կարծիքով՝ այստեղ անելիք ունի նաև Մարդու իրավունքների գրասենյակը, քանի որ Սահմանադրության մեջ հստակ անրագրված է, որ մարդն ունի առողջ ապրելու և առողջության հետ կապված ծառայություններ ստանալու, ինչպես նաև պետական աջակցություն ստանալու, մանավանդ եթե դրա կարիքն ունի: Օրինակ՝պետք է պատճառաբանված, հիմնավորված լինի պառացետամոլի գնում մինչև 20 տոկոս շահույթը  կամ երբեմն առաջացող  դեղերի դեֆիցիտ, չէ որ ներկրողները, ցավոք ընդունակ են և ստեղծում են նաև արհեստական դեֆիցիտ իրենց շահույթի համար՝պահանջարկի և առաջարկի հարաբերակցության ստեղծովի փոփոխության հիման վրա, որպեսզի խաղի կանոնները իրենք թելադրեն, կառավարեն անձին, իրենց ուզած գները սահմանելոով՝առանց մի գրամ անգամ խղճի, որովհետև վստահ են, որ հիվանդ մարդիկ հանուն իրենց կյանքի պատրաստ են թեկուզ թանկ գնով, բայց դեղը  գտնել և գնել,  մինչդեռ շեշտեմ՝ սա այն ոլորտն է, որը սպառողին  պետք է հասանելի լինի առավելագույնը»,-եզրափակեց սպառողների  ասոցացիայի իրավաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում