Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Կարելի է նկատել, որ Սփյուռքը սահմանադրական բարեփոխումների օրակարգում առաջնահերթություն չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում ծավալվող քննարկումները, մասնավորապես հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ է ակնկալում Սփյուռքը՝ հենց Սփյուռքի մասով:

 Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը իհարկե դրական է: Ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով և ստեղծվելու է մասնագիտական խորհուրդ այդ գործընթացը իրագործելու համար: Բայց վարչապետի վերջին հարցազրույցից նաև հայտնի դարձավ, որ իշխանությունը միանշանակ չի տրամադրված Սահմանադրությունը բարեփոխելու հարցում: Աշխատանքների արդյունքը ցույց կտա՝ բարեփոխումներ լինելու են, թե ոչ: Այս հանգամանքը մի փոքր տարակուսելի է: Եթե ներկա Սահմանադրությունը ստեղծվել է Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար, ապա պետք է նաև միանշանակ լինի, որ այն պետք է կրկին փոխել և հարմարեցնել վերանձնային, պետական և ազգային նպատակների: Մասնավորապես՝ վարչապետի լիազորությունները բավարար չափով սահմանափակված չեն և զսպումների և հակակշիռների սկզբունքը լիովին չի գործում: Փոփոխությունների բուն նպատակներից մեկը պետք է լինի հենց դա: Սակայն մոտակա աշխատանքները դա չեն ենթադրում, այլ պարզելու են՝ արդյո՞ք Սահմանադրոթյունը փոփոխության ենթակա դրույթներ ունի, թե ոչ:

Մեկ այլ խնդիր է հենց Սփյուռքի ներգրավվածության հարցը: Սփյուռքի հանձնակատարը բազմաթիվ անգամներ նշել է, որ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել սփյուռքահայերին կառավարման, օրենսդիր և պետականաշինության ասպարեզում ներգրավելու համար: Ինչպես հայտնի է, այսօր Հայաստանի Սահմանադրությունը և օրենսդրությունը խոչընդոտում են սփյուռքի մասնակցությունը բարձր իշխանության և ԱԺ կազմում: Սփյուռքը առնվազն ակնկալում է, որ այս խոչընդոտները վերացվեն: Նույն իշխանությունը մի կողմից պնդում է, որ կան արգելքներ, որոնք անհրաժեշտ է վերացնել, իսկ մյուս կողմից պնդում է, որ բարեփոխումների հանձնաժողովը և սահմանադրական խորհուրդը դեռ պետք է պարզեն, կա՞ արդյոք փոփոխությունների անհրաժեշտություն, թե ոչ: Այստեղ ես տեսնում եմ հակասություն: Եվ ճիշտն ասած այս պահին առկա հայտարարություններից և գործընթացի մեկնարկից սփյուռքի վերաբերյալ լավատեսության պատճառներ չեմ տեսնում: Ավելին՝ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ սփյուռքը ոչ մի կերպ ներկայացված չէ: Կարող էին մեկ անձ սփյուռքից ներգրավել խորհրդում, բայց չեն արել: Կարող էին գոնե սփյուռքի հանձնակատարին ներգրավել, բայց չեն արել: Սա ինչի՞ մասին է խոսում: Չէի ցանկանա վաղահաս եզրակացությունների հանգել, բայց առնվազն կարելի է նկատել, որ Սփյուռքը սահմանադրական բարեփոխումների օրակարգում առաջնահերթություն չէ:

Տարիներ շարունակ Սփյուռքից առաջարկներ էին հնչում, որ Հայաստանը պետք է երկպալատ խորհրդարան ունենա, եւ Սփյուռքն անմիջական մասնակցություն պետք է ունենա օրենսդրական փոփոխություններին: Ձեր կարծիքով, արդյոք Սահմանադրության մեջ դրան ուղղված փոփոխություններ պետք է լինեն, թե ոչ:

Երկպալատ խորհրդարանը կլիներ Սփյուռքի ներգրավման հաջորդ հանգրվանը, և համամիտ եմ, որ սահմանադրական փոփոխությունները պետք նաև այս հարցը փորձեն ներառել: Երկպալատ խորհդարանի ստեղծումը, որտեղ պալատներից մեկը ներկայացնում է Սփյուռքը, հիանալի գաղափար է, բայց իրականում դժվար իրագործելի: Կան օբյեկտիվ դժվարություններ, օրինակ՝ ինչպես են տարբեր երկրներում սփռված համայնքներից պատգամավորներ ընտրվում արդար և համաչափ սկզբունքով: Ինչպե՞ս են նրանց ընտրողները ընտրվում: Ինչպե՞ս կարող են սփյուռքահայ պատգամավորները համատեղել իրենց կյանքը սփյուռքում և օրենսդիր գործունեությունը Հայաստանում: Միգուցե կան լուծումներ, միգուցե ոչ: Սակայն եկեք մինչ այս բարդ հարցին անցնելը գոնե երկքաղաքացիության և բնակության առկա արգելքները վերացնենք, սրանք այդքան էլ բարդ հարցեր չեն, այլ պահանջում են քաղաքական կամք:

Ընդհանրապես, արդյոք պե՞տք է Հայաստանում լինեն սահմանադրական փոփոխություններ, եւ արդյոք պետք է փոխվի կառավարման համակարգը, թե ոչ:

Կարծում եմ որ փոփոխություններ պետք են: Պետք է ընդունել այն, ինչ ունենք որպես ելման կետ և շտկումներ կատարել: Կառավարման համակարգը ամբողջովին փոխելը նպատակահարմար չեմ համարում այս պահին: Դրա պահը պետք է հասունանա պետության և հասարակության զարգացման և ժողովրդավարական սկզբունքների արմատացման հետևանքով: Իսկ մենք դեռ նոր-նոր սովորել ենք չկեղծված ընտրություններ անցկացնել: Հիմա մեզ պետք են որոշակի դրույթներ փոխել միայն, ամրապնդելու համար մեր ունեցած սահմանադրությունը, որքանով էլ որ այն ստեղծվել է այլ նպատակներով:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայտնի է, որ տեղի է ունեցել երկու երկրների բանագնացների առաջին հանդիպումը:

Առայժմս արձագանքները դրական են: Կարևոր է, որ տարածված հայտարարությունը բառացի նշում է, որ հարաբերությունների կարգավորումը նախատեսվում է առանց նախապայմանների: Բայց դա ընդամենը առաջին հանդիպումն էր, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների բուն թեմաներ չեն քննարկվել: Ընդամենը համաձայնեցվել են կազմակերպչական հարցեր: Սպասենք հաջորդ հանդիպումներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում