Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին զբաղված է Թունիս փախչելու նախապատրաստական աշխատանքներով: Այս մասին հայտնում է Взгляд-ը` հղում անելով ամերիկյան իշխանություններին, որոնք նման տեղեկություն են ստացել հետախուզության տվյալների հիման վրա:
Հետախուզությունը դեռ չի կարող կոնկրետ ասել, թե Քադդաֆին երբ է հեռանալու երկրից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել էր, որ Քադդաֆիին մնացել են հաշված օրեր, իսկ երեկ ապստամբները գրավել էին Էզ-Զավիա քաղաքը, որով փակել էին Տրիպոլիին վառելիք մատակարարող վերջին հնարավորությունը:









































