Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Կարո՞ղ է «Փոփ-երաժշտության դիվանագիտությունը» հետաձգել պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Huffington Post

Ամերիկյան Huffington Post վեբ-թերթում հրապարակվել է Ջեֆ Բարբանկի «Կարո՞ղ է «Փոփ-երաժշտության դիվանագիտությունը» հետաձգել պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ադրբեջանը հաջորդ տարի կընդունի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, ինչն American Idol-ի նման մի շոու է, որն այս տարի հավաքել է եվրոպացիների 125 միլիոնանոց հեռուստալսարան և որում անակնկալ հաղթանակ է տարել քիչ հայտնի մի երկիր: 2012 թվականի մրցույթում Ադրբեջանի ոխերիմ թշնամի Հայաստանին ընդունելու Բաքվի թույլտվությունը կարո՞ղ է բեկում ապահովել ձախողված բանակցությունների ռազմական սպառնալիքների ֆոնին: Կարո՞ղ է «Փոփ-երաժշտության դիվանագիտությունը» Լուսիա Մուն անունով հայ երգչուհու շնորհիվ հետաձգել պատերազմը:

Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են Դելավեր նահանգի չափ տարածք ունեցող Լեռնային Ղարաբաղի համար, որի բնակչության 75 տոկոսը կազմում էին հայերը, իսկ 25 տոկոսը՝ ադրբեջացիները (պատերազմից առաջ)։ Տպավորություն կա, որ իսրայելցիներն ու պաղեստինցիներն ավելի մոտ են 1967 թվականի սահմանների լուծմանը, քան Հայաստանն ու Ադրբեջանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Լոսանջելեսցի երգչուհի Մունը կամ մեկ ուրիշը, ում կընտրի Հայաստանը, հանդես գալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունենալիք «Եվրատեսիլ» մրցույթում, որոշակի ջերմացում կմտցնի նրանց հարաբերություններում, կստիպի նոր քայլ կատարել, վերջին ավելի քան 17 տարվա բանակցային փակուղու և ռազմական հզորացման փոխարեն դադար վերցնել և երաժշտություն լսել:

Այն, որ Ադրբեջանն ամռան սկզբին չբացառեց Հայաստանի մասնակցությունը մրցույթում, արդեն իսկ անսպասելի ու դրական զարգացում է: Հունիսին Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը հանդես եկավ անհավանական (հաշվի առնելով երկու երկրների թշնամական հարաբերությունները) հայտարարությամբ, ըստ որի՝ մրցույթի հայ մասնակիցներն ունեն հավասար իրավունքներ՝ մյուս մասնակիցների նման, և որ որևէ խնդիր չկա՝ կապված հայերի մասնակցության հետ։

Դրանից երկու շաբաթ անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է «Եվրատեսիլ»-ի քառօրյա մրցույթում ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը: Սակայն Ազիմովը հավելեց, որ Հայաստանի պատվիրակների անվտանգության երաշխիքի միջոցառումը հանդիսացել է Բաքվում ընդունելու նախապայմաններից մեկը։

«Եվրատեսիլ»-ի հնարավորությունն ընձեռվել է մեծ լարվածության փուլում, երբ ոմանց կարծիքով, կողմերը պատրաստվում են նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի համար, ուր ներթափանցելուց հետո Հայաստանը տեղից չի շարժվել, իսկ Ադրբեջանը անզիջում դիրքորոշում է որդեգրել:

Այն հանգամանքը, որ հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Ադրբեջանում, կարող է հիմք դառնալ նոր պատմական շրջադարձի համար: Երկու ժողովուրդներն ու կառավարություններն առնվազն պետք է հանդուրժեն միմյանց: Բաքուն ստիպված կլինի ապահովել հայ այցելուների անվտանգությունը։

Անկասկած է, որ 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանի ռեպրեսիվ ռեժիմը կանի հնարավորը, որպեսզի համաշխարհային լրատվամիջոցների և միլիոնավոր երաժշտասերների ուշադրությունը բևեռի այդ նախկին խորհրդային հանրապետության վրա: Նախկին կոմունիստական ղեկավարի նման Ադրբեջանի այսօրվա նախագահը նույնպես դաժանորեն ճնշում է և ուղղակիորեն բանտ է նետում ներքին քննադատներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին:

Քաղաքացիական ազատությունների բացակայությունը չի նպաստի Ադրբեջանի դրական կերպարին, եթե անգամ այդ երկիրը ձգտի ընդլայնել իր գրավչությունն օտար ներդնողների, գործարարների ու զբոսաշրջիկների միջավայրում:

Հնարավոր է, որ հաջորդ տարվա մայիսյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանն ու նրա հյուր Հայաստանը կարողանան վայելել կարճատև գարնանային դադար՝ նրանց հարաբերություններում գերիշխող կոշտ հռետորության, քննադատության, վնաս հասցնելու ձգտման մեջ: Մինչև հաջորդ մայիս կողմերը պատերազմ վերսկսելուց առաջ կրկնակի անգամ կմտածեն, սակայն այդ իրավիճակը, ամենայն հավանականությամբ, երկար չի տևի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում