Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին օրեր առաջ Մոսկվայում էր, այս այցն արդեն իսկ որակվել է որպես նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ռայիսիի ամենակարևոր արտասահմանյան այցելություն: Հատկանշական է նաև, որ մինչ այդ Չինաստանում էր գտվում Իրանի արտգործնախարարը: Ինչպիսի՞ն են ռուս-իրանական հարաբերություններն այս փուլում, այդ թվում մեր տարածաշրջանում նոր իրողությունների, Ուկրաինայի շուրջ իրավիճակի թեժացման պայմաններում, որի «առիթով» էլ ծավալվում է ԱՄՆ-ՌԴ բանակցային շրջափուլը, ինչով է կարևոր Ռայիսիի այցը: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ: