Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ հանգուցալուծման. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության և առցանց ձևաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ և բանավեճեր:

Նստաշրջանի բացմանը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Փինի Կոքսը: ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Ալեն Սիմոնյանն ընգծել է, որ վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով և 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության և օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները:

ԱԺ նախագահը Վեհաժողովի բարձր ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքների մասին: Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը մնում է մեր երկրի անվտանգությունը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը և մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել սկսած 2020 թվականի սեպտեմբերից:

Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն և կայունություն, որի վերջնական իրագործումը կախված է նաև տարածաշրջանի այլ երկրներից, եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից: Այս համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը՝ հաստատելով, որ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարաժամկետ հանգուցալուծման, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պատանդների ապահով վերադարձն իրականացնելով:

Ալեն Սիմոնյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ շարունակում են իրականացվել բարեփոխումներ՝ ուղղված ընտրական գործընթացի ամրապնդմանը: Մեկնարկել է քննարկումների նոր փուլ՝ նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակում: Ելույթում ծավալուն անդրադարձ է եղել նաև դատական իշխանությունների բարեփոխմանը և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը:

Հունվարի 27-ի նիստի օրակարգում են եղել «Անվտանգության վերջին մարտահրավերները Եվրոպայում. որն է Եվրոպայի խորհրդի դերը» խորագրով մի շարք քննարկումներ: Առցանց տիրույթում գործընկերներն անդրադարձել են ճգնաժամի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների դերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և համավարակին առնչվող օրակարգային հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում