ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Դատավորը մերժումը բացատրել է այն հանգամանքով, թե Առաքելյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքը չեղյալ համարելու հիմքերը բավարար չեն:
Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ` իրենք նույն միջնորդությամբ դիմելու են նաև Վճռաբեկ դատարան:










































