Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Տարածքային ամբողջականությունների ճանաչումից հետո դեմարկացիան ու դելիմիտացիան կլինի տեխնիկական խնդիր․ Տարասով

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:

«Այսօր առաջնային խնդիրը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ։ Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», – ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրը նախաձեռնել է Ադրբեջանը․«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախևառաջ ստորագրվում է համաձայնագիր, որով նախանշվում է պետությունների տարածքային ամբողջականությունների ճանաչման սկզբունքը։ Դրանից հետո  սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան հանդիսանում է արդեն տեխնիկական խնդիր։ Առանց նման փաստաթղթի այդպիսի երկխոսություն սկսելն իմաստ չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հիշեցնում է հունվարի 14-ին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի արած հայտարարությունն առ այն, որ  սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան կապ չունի Լեռնային ղարաբաղի խնդրի հետ և որ այն կրկում է երկկողմ բնույթ ․«Սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղից։ Երբ Լավրովը  խոսում է այն մասին, եր խնդիրը պետք է կարգավորեն Երևանն ու Բաքուն, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր չի դառնում։ Ուստի նշանակում է, որ Ստեփանակերտը պետք է դառնա միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Այդպիսի կարգավիճակ չունենալու պայմաններում Ստեփանակերտի ու Բաքվի միջև չի կարող սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի խոսակցություն լինել։ Երկրորդ  մասն իհարկե վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներին՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը  Լեռնային Ղարաբաղի մասով պատրաստվում է ինչ-որ նոր որոշումների։ Ժամանակին Փաշինյանն ասում էր, որ սահմանների հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Դրա համար էլ Մոսկվան այս գաղափարին աջակցում է և կարևորում։ Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև առանց նման ճանաչման Ստեփանակերտի հետ դելիմիտացիայի հարցեր քննարկել հնարավոր չի լինելու»։

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք հնարավոր կլինի առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկսել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․«Հնարավոր է գործընթացը սկսել։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման  մասին, պետք է նկատի ունենանք Հայաստանի ու Թուքրիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձերը, որոնք ընթանում են մի քանի փուլերով։ Միջազգային փորձը հուշում է, որ շատ հեշտ է դա անել, արտաքին գործերի նախարարությունները որոշում են կայացնում դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ վերականգնել։ Իսկ այն բոլոր խնդիրները, որոնք հետո են ի հայտ գալիս՝ որոշվում են աշխատանքային մթնոլորտում։ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացը, որի անունը դրվել է այդպես, իրականում պարունակում է շատ գաղտնի կետեր, որոնց մասին չգիտի։ Նույն բանը կարող է լինել Ադրբեջանի դեպքում։ Արտգործնախարարությունները կարող են խոսել հարաբերությունների հաստատման մասին, հետո նոր որոշվեն տեխնիկական հարցերը՝ առևտուր, պայմանագրեր, թռիչքներ և այլն․․»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում