Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդ:
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ արվել է 1 միլիոն 825 հազար 382 պատվաստում:
Համաձայն նախարարության հրապարակած տվյալների՝ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 999 հազար 891 մարդ (խմբ. առաջին դեղաչափ ստացածների թվում ներառված են նաև ամբողջապես պատվաստված անձինք):
Կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափը ստացել է 5650 մարդ: