Friday, 24 03 2023
14:20
Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարին
14:14
Ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը վերաբացվի
14:10
«Մենք գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը». ԱՄՆ պետդեպի խոսնակ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 450-ի
Գորիսեցին մերժում ստանալով մտերմուհուց, սպանել է հորը, կրակել հորեղբոր ուղղությամբ
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում
13:35
Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չեն ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ. «Քաղաքացու որոշում»
Ուղիղ․ ՍԴ-ն քննարկում է ՄՔԴ կանոնադրության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը
13:20
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ, բայց հայկական դպրոցներ չկան․ ինչու է լռում հայ համայնքը
Ստամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ինքնաթիռ խոցելը, դեսպանին սպանելն անարձագանք է մնում, 2 զինվոր վիրավորելը ռուսների համար ի՞նչ է
12:50
Ադրբեջանում փորձում են հերքել անհերքելին․ այդ երկրի դեսպանը Նիդերլանդների ԱԳՆ կանչվել է
Ընթանում են քննարկումներ․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման մասին
Արմեն Գևորգյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջիկայում կշրջանառվի ակադեմիական քաղաքի ստեղծման նախագիծը
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Լուրերի օրվա թողարկում 12:00
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23

ԽՍՀՄ ուրվականն ու Մոսկվայի քաղաքականությունը Կովկասում

Պատմությունը հնարավոր չէ հետ շրջել, մեր քաղաքականության մեջ ելնում ենք իրողություններից և այդ մասին մի շարք անգամներ ասել է ՌԴ նախագահ Պուտինը, ասված է ԽՍՀՄ վերականգնման վերաբերյալ հարցադրումներին առնչվող ՌԴ ԱԳՆ պատասխան հայտարարությունում: Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ ինչպես ԱՄՆ-ը այնպես էլ Ռուսաստանն ունի անվտանգային կենսական հետաքրքրություններ: Այդպիսով, Մոսկվան հայտարարում է, որ չունի ԽՍՀՄ վերստեղծման մտադրություն: Շատերը չեն հավատա դրան, սակայն այդ առումով իրականությունը փոքր ինչ այլ է: Իհարկե, ոչ թե Ռուսաստանն է իր այդ մտադրության բացակայության մասին խոսքում անկեղծ, այլ պարզապես չունի այդպիսի մտադրությունը կյանքի կոչելու կարողություն, չկա համարժեք աշխարհաքաղաքական միջավայր և ուժային համարժեք բալանս:

Ներկայումս իրավիճակը հետխորհրդային տարածությունում մեղմ ասած բազմաբևեռ է, որքան էլ Մոսկվան ունի այդ գոտիներում մեծ ազդեցություն: Ռուսաստանը փորձում է կոշտ ու համառ պայքար մղել այդ ազդեցության համար, բայց ռուսները պատկերացնում են, որ դնելով ԽՍՀՄ վերականգնման կամ այսպես ասած միութենական պետության խնդիր, պարանը ձգելու են արդեն անկարելիության աստիճան և այն կտրվելու է: Դրանով է պայմանավորված, որ չնայած ազդեցության համար պայքարին, այդուհանդերձ տարբեր ուղղություններով այդ պայքարն ընթանում է տարբեր ձևաչափերով և տրամաբանությամբ: Բելառուսի պարագայում օրինակ միութենական պետության գաղափարը դրված է բաց, Ղազախստանի և կենտրոնասիական ռեգիոնի պարագայում գործում է այլ տրամաբանություն ու ձևաչափ և Մոսկվան չփորձեց անգամ ՀԱՊԿ բազմազան գործիքը կիրառել չափից ավելի երկար: Կովկասում, մասնավորապես Հայաստանի պարագայում գործում է այլ տրամաբանություն և այստեղ իրավիճակը կառավարվում է մի քանի ուղղություններով աշխատանքով: Այդպիսով, Հայաստանին սպառնացող «միութենական պետության» մասին խոսակցությունները թերևս իրավիճակի և մարտահրավերների չափազանցում են: Չափազանցում իհարկե իրենց բնույթով, որովհետև ընդհանուր առմամբ ռեգիոնալ մարտահրավերները, այդ թվում ազդեցության համար Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար պարունակում են ռիսկեր: Սակայն, այդ ռիսկերը «բնորոշել» միութենական պետության սպառնալիքի տեսքով, թերևս համարժեք չէ առկա իրողություններին, հետևաբար հասարակական-քաղաքական միտքը թերևս «զբաղեցնում» է զգալիորեն ավելորդ: Ռուսաստանը Կովկասում ազդեցության և կառավարելիության օպտիմալ ձևաչափի փնտրտուքի մեջ է և այդ առումով հայաստանյան հասարակական-քաղաքական միտքը զբաղվածության թերևս առավել արդյունավետ ռեժիմում կլինի, եթե իր հերթին աշխատի Մոսկվայի այդ փնտրտուքի համատեքստում Հայաստանի պետական հնարավորությունների տարբերակների մշակման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում