Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Գերբարձր խաղադրույքներն Ուկրաինայում փոխում են գործակիցները արցախյան հարցում

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել ռեգիոն, հայտարարել էր ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այդ այցի չկայանալու համար պատասխանատվությունը հրապարակավ դե ֆակտո ստանձնել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, որն օրեր առաջ իիր հայտարարություններից մեկում նշել էր, թե Ադրբեջանը թույլ չի տա, որպեզի Մինսկի խմբի համանախագահները զբաղվեն արցախյան հակամարտությամբ: Բաքուն, ինչպես հայտնի է, համարում է, թե լուծել է այդ հարցը պատերազմով: Իհարկե այդ պարագայում բազում հարցեր են առաջանում նույն Ալիևի և Ադրբեջանի պահվածքի, քայլերի հետ կապված, որոնցով Բաքուն ուղղակի, թե անուղղակի խոստովանում է, որ չի լուծել ոչ մի հարց էլ: Սակայն, դրանից գոնե առայժմ չի փոխվում այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները իսկապես չեն կատարում ռեգիոնալ այց, թեև դրա մասին խոսում են սկսած դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ու նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումներից, երբ եռյակը քննարկումներ էր ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ավելին, մինչև Փարիզի հանդիպումը, նոյեմբերի սկզբին ըստ էության սպասվում էր ռեգիոնալ այց և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը ԱՄՆ պետքարտուղար Էն Օլսենի հետ այցելել էր Հայաստան, սպասելով, որ այստեղ իրեն միանան նաև ռուս և ֆրանսիացի համանախագահները, ինչը սակայն տեղի չունեցավ, որովհետև վերջին պահին Բաքուն դրեց ռեգիոնալ այցի պայմաններ, որոնք էլ ընդունելի չէին հայկական կողմի համար: Դրանից հետո միայն օրեր անց տեղի ունեցավ հանդիպումը Փարիզում, որից հետո դարձյալ խոսվեց ռեգիոնալ այցի հնարավորության մասին, սական առ այսօր՝ ապարդյուն:

Անկե՞ղծ է ՌԴ մտահոգությունը, թե ոչ, բավականին բարդ է գնահատել: Բանն այն է, որ Նյու Յորքի և Փարիզի հանդիպումները, ինչպես նաև տարբեր առիթներով Մինսկի խմբի երեք համանախագահների, առաջին համանախագահ երկրների, նաև համանախագահ երեք երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարություններում ըստ էության ճանաչվոււմ է այն ստատուս-քվոն, որ կա այսօր և այն դերը, որ նոյեմբերի 9-ից ստանձնել է Ռուսաստանը: Այս իմաստով, Մոսկվան գուցե իսկապես մտահոգ է, որ չի ստացվում համանախագահների ռեգիոնալ այցը և չի ստացվում այդ իրողություններն առավել ամրագրելու հնարավորությունը:

Մյուս կողմից սակայն, ներկայումս ընթանում է չափազանց բարդ խաղ ուկրաինական ուղղությամբ, որտեղ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները բավականին բազմաշերտ քննարկումների, բանակցության և հակադրությունների մեջ են ու կա հավանականություն, որ արցախյան իրավիճակը դարձել է այդ խնդրից ածանցվող, ըստ այդմ այդ մասշտաբում տեղի ունեցողին ենթակա: Ահա այս առումով, Բաքուն գուիցե համանախագահների ռեգիոնալ այցի առերևույթ խոչընդոտն է, այսպես ասած ֆորմալ խոչընդոտը, իսկ իրականում Բաքուն ընդամենը կարողանում է օգտվել այն բարդ իրավիճակից, որ առկա է համանախագահների միջև ավելի լայն իմաստով: Ի վերջո, անցնող մոտ կես տարվա ընթացքում Բաքուն կարծեք թե չէր կարողանում խուսափել համանախագահների հովանու ներքո որոշակի արտաքին հանդիպումներից և քննարկումներից, երբ հենց համանախագահների միջև առկա է ավելի շատ համաձայնություն կամ մոտեցումների համադրվածություն: Իրավիճակը սկսեց փոխվել, երբ սկսեց լարվել դիմակայությունը «ուկրաինական» ուղղությամբ, որտեղ կատարված են գերբարձր խաղադրույքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում