Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Ծուռ հայելին խորհրդարանում. «մաշվող քոքի» հաշիվը

Հայաստանի խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի աշխատանքի մեկնարկը հերթական անգամ ի ցույց դրեց Հայաստանի քաղաքական «ամլությունը»: Ընդ որում, այստեղ հարկ է փոքր ինչ զերծ մնալ ընդհանրացումից և իրավիճակը փորձել գնահատել շատ, թե քիչ կոնկրետ: Անկասկած է, որ խորհրդարանի աշխատանքը աղմուկ-աղաղակի վերածելը «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ազդարարած «քոք մաշեցնելու» մարտավարության շրջանակում է: Ռոբերտ Քոչարյանը դա հռչակել է բացահայտ և գնում է իր հռչակած ուղով:

Հանրությունը կարող է այդ հանգամանքին տալ ամենաբացասական գնահատական, ասել, որ ընդդիմությունը չի կատարում իր ինստիտուցիոնալ դերը, չի ներկայացնում որևէ բովանդակային այլընտրանք, և այլն: Ու այդ գնահատականները անշուշտ կլինեն իրավացի է: Բայց, տվյալ իրավիճակում պարզ է մի բան՝ Ռոբերտ Քոչարյանը հռչակել է իր մարտավարությունը գործնականում բաց տեքստով և գնում է այդ ուղով: Առաջանում է հարց, թե ինչով է դրան պատասխանում խորհրդարանական մեծամասնությունը: Մեծամասնությունը պատասխանում է «սիմետրիկ»՝ դուք մեզ, մենք էլ ձեզ: Ու այդպես պարբերաբար բռնկվում է խորհրդարանական իրարանցում: Հստակ է, թե ինչ հարց է լուծում Հայաստան խմբակցությունը: Այդ ուժը չունի լեգիտիմություն կորցնելու խնդիր, որովհետև չի կարելի կորցնել մի բան, ինչը գոյություն չունի: Փոխարենը, նա պարբերաբար հրահրելով իրարանցումներ խորհրդարանում, թիրախային հարվածներ է հասցնում խորհրդարանի ընդհանուր լեգիտիմությանը, իսկ այդպես՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրության լեգիտիմությանը:
Թվում է, թե աննկատ, սակայն դա հենց հարված է «քոքին»: Իսկ խորհրդարանի և այդ խորհրդարանում մեծամասնության «քոքը» նախ այն ընտրությունն է, որի միջոցով ձևավորվել է այդ խորհրդարանը: Խորհրդարանական մեծամասնությունը պարբերաբար տրվում է այդ սադրանքներին: Շատերն այստեղ նույնիսկ տեսնում են կազմակերպված սխեմա՝ այսպես ասած «նախկին-ներկա» տրամաբանությամբ: Գործնականում սակայն, դա թերևս որոշակի «կոնսպիրոլոգիա» է, թե կա պայմանավորված ձևով այդ սխեման աշխատեցնելու սցենար: Պարզապես խորհրդարանական մեծամասնության մոտ չկա խորհրդարանական ընդդիմության հայտնի մարտավարությանն «ասիմետրիկ» պատասխանի ներուժ: Այո, գուցե կա «փոխշահավետության» զգացում, երբ մեծամասնությունն ընդդիմության մասին մտածում է, թե՝ իրենք հարվածում են, բայց հարվածները ստանում են բումերանգի էֆեկտ և խփում հենց իրենց: Բայց, դա թերևս այլ բան չէ, քան քաղաքական կարճատեսություն կամ պարզապես իրավիճակի, այդ թվում պետության առաջ կանգնած խնդիրների ու դրանց հանդեպ քաղաքական պատասխանատվության ոչ ամբողջական և ոչ համարժեք պատկերացման դրսևորում: Որովհետև, եթե ընդդիմությունը անպատասխանատու է և իրեն թույլ է տալիս գլխավոր անելիք դիտարկել մեծամասնության հանդեպ աղմուկ, աղաղակի, իրարանցման սադրանքը, ապա մեծամասնությունը իրավունք չունի պատասխանել «հայելային անպատասխանատվությամբ», որքան էլ այդ հայելին կարող է ավելի ծուռ ցույց տալ ընդդիմությանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում