1991թ. օգոստոսի 18-ին Արտակարգ իրադրության պետական կոմիտեն (ГКЧП), օգտվելով Գորբաչովի բացակայությունից, փորձեց զրկել նրան իշխանությունից և չեղյալ համարել Անկախ Պետությունների Միության մասին համաձայնագիրը, ինչը թույլ կտար պահպանել Խորհրդային Միությունը՝ նոր տեսքով:
Կոմիտեի ստեղծումով էլ, փաստորեն, սկսվեց Միության քայքայման գործընթացը, որ, ի վերջո, հանգեցրեց դրա կործանմանը:
Այսօր արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ տարբեր հիշողություններ ունեն սովետական ժամանակաշրջանից: Նրանցից շատերը կարոտախտով են հիշում խորհրդային տարիները, շատերը ուրախանում են, որ ապրում են անկախ երկրում: «Առաջին լրատվական»-ի այսօր կատարած հարցման թեման հենց ԽՍՀՄ-ի հանդեպ նոստալգիան է: Դիտեք տեսանյութը:









































