«ԲԴԽ-ում խմբավորում կա, որը շարունակում է սպասարկել դատավորների կաստայական շահերը»,-տեսակետ է հնչեցնում փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մերժման պրակտիկային։ Խոսելով մի խումբ դատավորների հայտարարության մասին, փաստաբանը նկատում է՝ այդ հայտարարությունը և դրա տակ դատավորների անունները յուրօրինակ լյուստրացիա էին։