Saturday, 03 12 2022
01:02
Մունդիալ-2022․ Արգենտինան՝ քառորդ եզրափակչում է
00:00
Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի Ռուսաստանի համար. Մակրոն
23:45
Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ
12 միլիարդ դրամ՝ Կոտայքում ենթակառուցվածքների զարգացման համար
Հայկական ազգային զարդեր, հուշանվերներ, ուտեստներ՝ Վրաստանում կազմակերպված բարեգործական տոնավաճառում
Ավանեսյանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ կատարված աշխատանքների կարևորությունը
Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է տուժել, այդ թվում՝ 5 երեխա
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՃՏՊ Սիլիկյան թաղամասում․ կա տուժած
Ռուսական առաջարկը մեզ համար ընդունելի է, ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Պոլսո հայ համայնքում հայի որակը պահելու խնդիր ունենք, ինքնությունը կորցնելու վտանգի առաջ ենք
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախում հերքում են Ադրբեջանի տարածած լուրը
1 օրում դարձա հաշմանդամ, սովորեցի ապրել անվասայլակին
Տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմամբ կկանխվի պատերազմը․ Վաշինգտոնը քաշում է կարմիր գիծ
Արցախի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները փակ կլինեն
20:15
Պելեի ինքնազգացողությունը վատացել է, քիմիոթերապիան չի օգնում
20:00
Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման համաձայնագիր են ստորագրել
19:45
Կասպից ծովի ափերին շուրջ 700 սատկած փոկ է հայտնաբերվել
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
19:00
Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանը չի ընդունի նավթի գնի առավելագույն շեմը. Պեսկով
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Գյումրիում նշվեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը
Լավրովի կողմից պարզունակ մանիպուլյացիա է. Ադրբեջանին սիրաշահելու և Հայաստանի նկրտումները զսպելու ուղերձ էր
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքային իշխանության դիտակետում են
Խորհրդարանական մոդելը մեզ մոտ ձևական է. Սահմանադրությունը պետք է փոխվի և կոնկրետ պատճառով
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում