Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գնդակը ԲԴԽ տիրույթում է. Այն չպետք է դառնա գործիք կարգապահական վարույթ հարուցող մարմնի ձեռքին

Հունվարի 14-ին տեղի կունենա ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը: Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։ Ըստ մամուլի հրապարակումների՝ թափուր տեղերում առաջադրվելու են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները, ինչպես նաև նախատեսվում է նաև միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում մի օր պետք է ձևավորվի այնպիսի դատական իշխանություն, որը ցանկացած պարագայում որևէ ձևով չի գտնվի գործադիր իշխանության կրնկի տակ, չպետք է ներկայացնի ու սպասարկի նրա շահերը, ճիշտ հակառակը, հարկ եղած դեպքում պետք է ատամ ցույց տա որպես ինքնուրույն իշխանություն Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքների շրջանակում:

«Եթե մենք իսկապես ուզում ենք, որ ունենանք իրավական պետություն, ուրեմն դատական և գործադիր իշխանությունը մշտապես պետք է գտվեն այնպիսի հավասար դիրքերում, որ որևէ մեկը չկարողանա մյուսի նկատմամբ ճնշում գործադրել: Այս պարագայում, Ազարյանի գործունեության նկատմամբ տարբեր ընկալումներ կան, ավելին՝ ժամանակին էլ արձագանքել եմ, որ համաձայն չեմ Ազարյանի հրապարակած մի շարք որոշումների հետ, բայց սա չի նշանակում, որ ես չեմ ընդունում նրա պրոֆեսիոնալ լինելը»,-ասաց Նորիկյանը: Նրա խոսքով՝ եթե այս կամ այն դատավորը սպասարկում է այս կամ այն ուժի շահերը, ԲԴԽ-ն հենց նրա համար է, որ կարողանա ապահովել դատավորների և դատարանների անկախությունը և բնականոն աշխատանքը: Ես այստեղ, ըստ նրա, շատ աշխատանք կա անելու:

«Հենց դատավորների ներսից պետք է գա իրենց անկախությունը պաշտպանելուն ուղղված գործողությունները, որովհետև ցանկացած գործադիր իշխանություն կարող է գայթակվել այս կամ այն դատավորին կամ դատարանին ճնշելու գործընթացում իր քիմքին հաճո դատական ակտ ստանալու համար, իսկ դատավորի վարքագծից շատ բան է կախված, որ կարողանա դիմակայել այդ ճնշումներին և իսկապես արդարադատություն իրականացնել»,-ասաց Նորիկյանը:

Անդրադառնալով վերջերս մի խումբ դատավորների տարածած հայտարարությանը, որտեղ նրանք մտահոգություն էին հայտնում Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, Նորիկյանը նշեց, որ ԲԴԽ-ի ակտիվությունը նկատվում է Ջհանգիրյանի պաշտոնակատար դառնալուց հետո.«Այնտեղ կարևոր խնդիր կա, կարևոր չէ այս գործընթացում Արդարադատության նախարարի լիազորությունների իրողությունը, որ նա կարգապահական վարույթ է հարուցում կամ համապատասխան դիմում է ուղարկում ԲԴԽ, արդարադատության նախարարությունը չլինի, կլինի մեկ այլ օղակ: Այստեղ շատ կարևոր է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու սահմանադրական առաքելությունը վերապահված է հենց ԲԴԽ-ին: Իսկ ԲԴԽ-ում դատավորներ են և իրավաբան գիտնականներ են, և այստեղ գնդակը ավելի շատ գտնվում է ԲԴԽ տիրույթում: Աստված չանի, որ ԲԴԽ-ն դառնա գործիք կարգապահական վարույթ հարուցող մարմնի ձեռքին, այս սա վտանգավոր կարող է լինել»:

Փաստաբան Գևորգ Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին, նշեց, որ դատական իշխանությունը առանձին իշխանություն է, հետևաբար իրենք են որոշում իրենց գործողությունները, ուղղությունները, անգամ եթե դատավոր Ազարյանն է առաջադրվում, թեև կան մտահոգություններ նրա դատավարությունների մասով, դա որևէ բան չի փոխում:

«Նա ընտրվելու է ժողովում ընդգրկված բոլոր դատավորների միջոցով, հարցն այն է, որ վերահսկողական մեխանիզմը պետք է լավ լինի, որ դատավորներն էլ լինի, ուզում է մյուսը լինի, որովհետև ցանկացած դատական գործողության մեջ մի կողմը դժգոհելու է, մյուս կողմը բավարարվելու է»,-ասաց Դավթյանը՝ հավելելով, որ եթե դատավոր Ազարյանը գտնում ենք, որ համապատասխան թեկնածու չէ, ուրեմն մենք դրա համար հիմքեր պետք է ունենանք իրավական ընթացակարգով բողոքներ ներկայացնելու:

Նրա խոսքով՝ ԲԴԽ-ի գործունեությունը հիմա ավելի քան թափանցիկ է, այդ նիստերը ոչ միայն հրապարակում են, այլ ուղիղ եթերում տեսնում ենք:

«Ես, օրինակ, տեսնում եմ, որ բավականին շատ կարգապահական վարույթներ կան հարուցված դատավորների նկատմամբ, և եթե մենք հիմա սկսենք համեմատական անել, լավը այն է, որ եթե լուրջ խախտում է լինում, ԲԴԽ-ն դնում է քննարկման: Լինում են դեպքեր, երբ ԲԴԽ-ն մերժում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նվազ կարևորության պատճառով, այսինքն՝ գտնում է, որ խախտում կա, բայց դա չի հեղինակազրկում, դրա համար դատավորները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկում, բայց սա էլ արդեն իսկ ազդակ է, որ դատավորի կողմից դա չկրկնվի, քանի որ եթե երկրորդ անգամ դա կրկնվի դատավորի կողմից, արդեն դա հիմք է, որ պատասխանատվություն կիրառվի»,-ասաց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում