ԱՄՆ պետքարտուղարությունը ահաբեկչության վերաբերյալ իր տարեկան հերթական զեկույցում նշել է, որ Սիրիան, Կուբան, Սուդանը և Իրանը աջակցում են ահաբեկչությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջից:
Միաժամանակ՝ փաստաթղթում ասվում է, որ ահաբեկիչներն ավելի շատ են օգտագործում համացանցը՝ իրենց գործողություններին ծառայեցնելու նպատակով: Անդրադարձ է արվում նաև Ալ Կաիդային, որն ըստ ամերիկացիների՝ շարունակում է մնալ թիվ 1 վտանգը Միացյալ Նահանգների համար: Այդ կազմակերպության կողմից ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնելու վտանգը դեռևս շատ բարձր է:
Փաստաթղթում խոսվել է նաև Հյուսիսային Կովկասի մասին, որը բնորոշվել է որպես «խրոնիկական հիվանդություն» և համարվել Ռուսաստանի Դաշնության ամենալարված հատվածը՝ ահաբեկչության տեսակետից: