Tuesday, 14 05 2024
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով

Դատավորների անկախության մասով վտանգ չեմ տեսնում, նախարարն ընդամենը դիմողն է, որոշում կայացնողը ԲԴԽ-ն է

8 դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։ Նրանք նշել է, որ նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելով՝ վտանգվում է դատավորի անձեռնմխելիությունը, և որ նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը համաձայն չէ նման մոտեցման հետ. «Դատավորը պետք է լինի որոշակի պատասխանատվության ֆիլտրի առաջ, իսկ թե արդարադատության նախարարն այդպիսի իրավունք ունի, թե ոչ, միևնույն է, վերջնական որոշումն էլի դատավորներն են կայացնում: Արդարադատության նախարարը դիմողն է, հետևաբար, այստեղ ես որևէ վտանգ չեմ տեսնում: Դատավորների անկախության մասով էլ վտանգ չեմ տեսնում, որովհետև վերջիվերջո որոշում կայացնողը Բարձրագույն դատական խորհուրդն է, որն էլի իրենք են:

Դատավորներն իրենց հայտարարության մեջ նշել էր, որ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին»։

Այս առնչությամբ Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Իրենք երևի «հարուցել» բառի վրա են կենտրոնացել, հիմա եթե մենք արդարադատության նախարարին տանք իրավունք ոչ թե հարուցելու, այլ դիմելու ԲԴԽ, դրանից բա՞ն է փոխվելու: Մեկը պետք է դիմի՞ ԲԴԽ, թե ոչ: Ասենք, դատավորը թերացել է իր աշխատանքում, ո՞վ պետք է դիմի:

Եթե մենք դա հանենք նախարարի վրայից, այդ իրավունքը պետք է տանք բուն քաղաքացիներին:  Այ այդ ժամանակ ԲԴԽ-ն կվերածվի աղբամանի, որովհետև կդիմեն բոլորը: Նախարարն այս դեպքում գոնե ֆիլտր է: Փաստաբաններն էլ իրենց պրակտիկայում շատ են ունենում դեպքեր, երբ տեսնում են, որ խախտում կա, դիմում են նախարարին և շատ դեպքերում պատասխան են ստանում նախարարից, որ ոչ, կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան այս դեպքում»:

Դիտարկմանը, թե վերջին ամիսներին դատավորները պարբերաբար հայտարարություններ են տարածում, որն է դրա նպատակը, փաստաբանը պատասխանեց. «Ես ոնց նայում եմ, այդ հայտարարություն անողները նույն մարդիկ են ու անկախ նրանից, թե ով ինչ է մտածում, սրանք այն դատավորներն են, որոնց համար երբեք փողը չի եղել կարևոր, իրենք ամենալավ դատավորներն են: Իրենք ամենաանկաշկանդ դատավորներն են եղել նույնիսկ նախորդ իշխանության օրոք: Փող առնողներն ուրիշ մարդիկ են: Իրենք առաջ էլ էին անկաշկանդ, հիմա էլ են անկաշկանդ, իսկ թե որն է նպատակը, դա պետք է հարցնես հայտարարության հեղինակներին»: Սիրունյանը հավելեց, որ դատավորների անկախության երաշխիքը ԲԴԽ-ն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում