Բրիտանական ոստիկանությունն ապօրինի գաղտնալսումների գործով նոր ձերբակալություն է կատարել` հայտնում է Associated Press-ը: 38 տարեկան անձնավորությունն, ում անունը չի հրապարակվում, ինքնուրույն ներկայացել է ոստիկանություն: Նա այս գործով 13-երորդ ձերբակալվածն է:
Բրիտանական Guardian-ը կարծիք է հայտնում, որ ձերբակալվածը կարող է լինել Ջեյմս Դեսբորոն` News of the World-ի ամերիկյան թողարկման խմբագիրը:
Նշենք, որ հայտնի անձանց գաղտնալսումների հետ կապված սկանդալի հետևանքով թերթը փակվել է, իսկ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հրավիրվել էր խորհրդարանական լսումների` բացատրություններ տալու համար:







































