Պենտագոնի գլխավոր վերստուգիչ ատյանը հայտնաբերել է, որ բանակային զրահաբաճկոններում տեղադրված բալիստիկ թիթեղները պատշաճ կերպով չեն փորձարկվել և օգտագործման ենթակա չեն: Օրինակ, փորձարկման ժամանակ սխալ տրամագծի թիթեղներ են կիրառվել, չեն հաշվարկվել տարբեր եղանակային պայմանները, փորձարկման սխալ մեթոդաբանություն է կիրառվել` գրում է The New York Times-ը: Այս ամենը հաշվի առնելով` ստուգողները եզրակացրել են, որ դրանք կարող են խոտան լինել: Բանակի ներկայացուցիչները համաձայնվել են, որ զրահաբաճկոնների ավելի խիստ փորձարկումներ են հարկավոր:
Նյու Յորք նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Լուիզ Սլոթերն այս կապակցությամբ ասել է, որ «հաստավել է այն, ինչ մենք գիտեինք»: «Իրաքում զոհված զինվորների 80 տոկոսը, ով վիրավորվել է իրանի շրջանում զոհվել է անհամապատասխան զրահազգեստի պատճառով»:
Ընդհանուր առմամբ եղել է 5 միլիոն թիթեղի մատակարարման 7 պայմանագիր` 2.5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ: