Իսպանիայում բողոքում են Հռոմի Պապի այցելության վրա պետության կողմից կատարված ծախսերի դեմ:
Բենեդիկտոս 16-րդի քառօրյա այցը կազմակերպելու համար պետության կողմից մեծ միջոցներ են ծախսվում, ինչը դուր չի գալիս հարկատուներին: Նրանց կողմից կազմակերպված ցույցը կրում է «Ոչ իմ հարկերի հաշվին» կարգախոսը:
Ցուցարարների շարքերում են աթեիստներ և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններ։
Իսպանացիները դժգոհում են, քանի որ պետությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ կրճատվում են սոցիալական ծախսերը, կազմակերպում է նման ծախսատար միջոցառում:
Հանդիսություններին մասնակցելու համար հինգշաբթի օրը Բենեդիկտոս 16-րդը ժամանում է Իսպանիա, որտեղ նա հանդիպում կունենա «Երիտասարդության համաշխարհային օր» փառատոնի մասնակիցների հետ:
Հռոմի Պապի այցի կողմնակիցների և ցուցարարների միջև բախումները կանխվել են: Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներից մեկին՝ քիմիական նյութերով հարձակում նախապատրաստելու կասկածանքով:








































