Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Հանգստյան օրերին երկարատև քունը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ. գիտնականներ

Եթե մարդը սովոր է աշխատանքային օրերին շուտ արթնանալ, ապա հանգստյան օրերին երկար քնելը կարող է տրամադրության անկման և դեպրեսիայի ռիսկի բարձրացման հանգեցնել, ասվում է նոր ուսումնասիրության մեջ:

Միչիգանի համալսարանի ակադեմիական բժշկական կենտրոնի մասնագետները տարվա ընթացքում իրենց կարիերան սկսած 21,000 բժշկի քնի և տրամադրության վերաբերյալ տվյալներ են հավաքել:

Նրանք պարզել են, որ անկանոն քունը կարող է մեծացնել դեպրեսիայի ռիսկը նույն կերպ, ինչպես, ընդհանուր առմամբ, ավելի քիչ ժամերի քունը: Նրանք պարզեցին, որ կիրակնօրյա երկարատև քունը երկուշաբթի առավոտյան կարող է ազդել մարդու տրամադրության վրա և նրան դյուրագրգիռ դարձնել, ասես նախորդ օրը շատ ուշ է քնել և չի հանգստացել։

Ուսումնասիրությանը մասնակցել են այն ինտերնները, որոնք բժշկական համալսարանից հետո ավարտել են օրդինատուրայի առաջին տարին՝ անցնելով երկար, սթրեսային աշխատանքային օրեր և անկանոն գրաֆիկ՝ առանց ռեժիմի:

Ուսումնական տարվա ընթացքում ստաժորներին բաժանել են դեպրեսիայի եռամսյակային թեստեր: Հետազոտության հեղինակները պարզել են, որ նրանք, ովքեր ունեն քնի փոփոխական գրաֆիկ, ավելի շատ բալ են հավաքել դեպրեսիայի հարցաթերթիկում: Այսինքն՝ նրանք հոգեկան խանգարման եզրին են։ Նրանց արդյունքները նման էին այն մարդկանց արդյունքին, որոնք սովորաբար քիչ են քնում:

Michigan Medicine-ի մասնագետները տարբեր տարիքային խմբերի համար խորհուրդ են տալիս քնի համար սահմանել հետևյալ տևողությունը.

Նախադպրոցական (3-5 տարեկան) ՝ 10-13 ժամ

Դպրոցական տարիք (6-13 տարեկան) ՝ 9-11 ժամ

Պատանիներ (14-17 տարեկան) ՝ 8-10 ժամ

Երիտասարդներ (18-25) 7-9 ժամ

Մեծահասակներ (26-64) ՝ 7-9 ժամ

Տարեցներ (65 տարեկան և բարձր) 7-8 ժամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում