Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հունգարական միջնորդությունը չի ենթադրում դիվանագիտական հարաբերությունների անմիջական վերականգնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 ռազմագերի։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքում գերեվարված զինծառայողների մասին է։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Հունգարիան միջնորդեց այս հարցում՝ եթե հաշվի առնենք, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերություններ չկան:

Հունգարիայի կառավարությունը բավական վաղուց շահագրգռված է հարաբերությունների վերականգնմամբ, սակայն իրենց գործողությունները կառուցված են նախագահի, վարչապետի կամ այլ մակարդակով պաշտոնապես ներողություն խնդրելուց խուսափելու անհրաժեշտության հիմքի վրա։ Ըստ այդմ՝ եղել է դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի հետ ուղղակիորեն չկապված ոլորտային համագործակցության միջոցով դրական ազդակների մարտավարություն։

Նախնական քայլերից մեկը դեռևս 2014 թ․ «Հունգարիկում առևտրի տուն» ՍՊԸ ստեղծումն էր՝ Հայաստան հունգարական ապրանքներ ներկրելու և այդ միջոցով Հունգարիան ավելի ճանաչելի դարձնելու համար․ այդ նպատակով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի իմացությամբ նաև որոշակի գումար էր հատկացվել։ Այդ ձեռնարկությունը սակայն հաջողություն չունեցավ (չնայած «Սփյուռում» մինչ այժմ նշված է՝ որպես չգործող ընկերություն)։

2016 թ․ Բուդապեշտի Պազմանիի անվան կաթոլիկ համալսարանում պետական ֆինանսավորմամբ ստեղծվեց հայագիտության ամբիոն, որտեղ պատմագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորում է հնարավոր ստանալ՝ անգլերեն դասավանդմամբ։ Այդ ուսումնական ծրագրերի համար կրթաթոշակներ են տրամադրվում նաև հայ ուսանողներին՝ չնայած ընդհանուր առմամբ «Stipendium Hungaricum» պետական կրթաթոշակային ծրագրով Հունգարիայում սովորելու հնարավորություն Հայաստանի քաղաքացիները ներկայումս չունեն (թե Ադրբեջանից, թե Վրաստանից տարեկան մոտ 100 ուսանող է այդ կերպ ֆինանսավորվում)՝ չհաշված համավարակից առաջ որպես խորհրդանշական քայլ 4-5 տեղ հատկացնելը՝ Գյոդյոլյոյի ագրարային համալսարանում և այլն։

Կազմակերպվել էին նաև որոշ մշակութային միջոցառումներ՝ ինչպես օրինակ Հունգարիայի ազգային գրադարանում կազմակերպված (ինչը բարձր հեղինակության և պետական հովանավորության ցուցանիշ է) և լայնածավալ գովազդի արժանացած «Արարատից հեռու» ցուցահանդեսն էր՝ Կարպատյան տարածաշրջանում հայկական մշակույթի վերաբերյալ։

2018 թ․ աշնանը Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությանը կից Արտաքին գործերի և առևտրի ինստիտուտը կատարում էր ուսումնասիրություն՝ հարաբերությունների վերականգնման հնարավորությունների մասին։ Այն ժամանակ, հաշվի առնելով իրենց կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու անհավանականությունը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարճաժամկետ առումով համարել էի անհնար՝ միաժամանակ առաջարկելով ընդլայնել գիտական և մշակութային համագործակցությունը՝ այդ թվում ոչ միայն հումանիտար, այլև կիրառական գիտությունների ոլորտում՝ հաշվի առնելով ժամանակակից որոշ տեխնոլոգիաների առումով Հունգարիայի առաջընթացը։

Ինչ վերաբերվում է հետպատերազմյան ժամանակահատվածին, կարելի է վերհիշել, որ դեռևս 2020 թ․ հոկտեմբերին Հունգարիան կատարել էր խորհրդանշական քայլ՝ Հունգարական օգնության գործակալության միջոցով շուրջ 57000 եվրոյի օգնություն տրամադրելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնելու նպատակով։ Դեկտեմբերի 29-ին Հայաստան ժամանած պատվիրակության կազմից Տրիստան Ազբեյը Հունգարական օգնության գործակալության և հետապնդվող քրիստոնյաներին օժանդակելու հարցերով (վերջինս զգալիորեն պայմանավորված է «ինքնության քաղաքականությամբ», օգնությունը կենտրոնանում է հիմնականում Մերձավոր Արևելքի քրիստոնեական և եզդիական համայնքների, մասամբ նաև Աֆրիկայի վրա, մասնավորապես այդ ծրագրի շրջանակում անցած տարի ֆինանսավորվել էր Իրաքի հայկական եկեղեցիներից մեկի վերականգնումը) պետքարտուղարն է, և իր ու արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի մասնակցությունը ցույց է տալիս, որ Հունգարիան ակնկալում է որոշակի առաջընթաց երկկողմանի հարաբերություններում։

Ձեր դիտարկմամբ՝ անհրաժե՞շտ է Հայաստանի կողմից պատասխան որևէ քայլ՝ քաղաքական, դիվանագիտական ասպարեզում:

Առնվազն որևէ խորհրդանշական քայլ հավանաբար տեղի կունենա արդեն մոտ ապագայում։ Առհասարակ, հունգարական միջնորդությունը հավանաբար տեղի է ունեցել նախնական որոշակի կոորդինացիայից հետո՝ նույնիսկ եթե դա չի ենթադրում դիվանագիտական հարաբերությունների անմիջական վերականգնում՝ ողջ ծավալով։ Միաժամանակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ընթացող գործընթացներին զուգահեռ տրամաբանական չէր լինի հենց Հունգարիայի նկատմամբ ընդգծված սառը վերաբերմունք պահպանելը։ Հարկ է նաև գնահատել՝ արդյոք հայ-հունգարական հարաբերությունների ներկայիս վիճակն է՛լ ավելի չի խորացնում երրորդ երկրների հետ Հունգարիայի ունեցած հարաբերությունների պատճառով առկա դիսբալանսը։

Խնդիրը նաև այն է, որ 2012 թ․ կատարվածում որոշակի դեր են խաղացել նաև հայկական կողմի աշխատանքում բացթողումները, կամ ուշադրության պակասը։ Մինչդեռ Ադրբեջանը դեռևս 2004 թ. Հունգարիայում դեսպանատուն բացեց՝ նախ և առաջ իրենց երկրի դրական պատկերը ստեղծելու և ի վերջո՝ Սաֆարովին օգնելու համար, և հետևողական կերպով աշխատեց այդ նպատակներին հասնելու համար, Հայաստանը շարունակում էր Հունգարիայի հետ հարաբերվել Վիեննայում գտնվող դեսպանատան միջոցով։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները անընդհատ մասնակցում էին Հունգարիայում անցկացվող գիտաժողովներին (ինչն, ի դեպ դադարել է Սաֆարովի արտահանձնումից հետո՝ թե իրենց կողմից հետաքրքրության բացակայության, թե հունգարական գիտական շրջանակների տրամադրությունների պատճառով), պրեզենտացիաներ և մշակութային միջոցառումներ էին կազմակերպում, կապեր էին հաստատում, Հայաստանի ներկայացուցիչների կողմից աշխատանք չէր տարվում՝ չնայած տարիներ շարունակ խնդրից տեղյակ մարդկանց կողմից իրավիճակին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին զգուշացումներին։ Ճիշտ է, 2011 թ․ որոշ պաշտոնյաների այցերից հետո նախատեսվում էր Հունգարիայում դեսպանատան բացումը՝ ինչն ի վերջո տեղի չունեցավ Սաֆարովի արտահանձնման պատճառով, սակայն ընթացքում աշխատանք չէր տարվում, բարձիթողի վիճակ էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում