Wednesday, 29 03 2023
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից
Հեղուկ գազի գինը – Մարտ 29, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ դիտորդական առաքելությանը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 29, 2023
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է․ «Հրապարակ»
Պուտինին ձեռնտու է Էրդողանի վերընտրվելը, եթե նա գնա Անկարա՝ դա կլինի աջակցություն
Երևանի և երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Ուղիղ. Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի ապօրինի գույքի գործով դատական նիստը
Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
Կոչումները՝ պրոպագանդայի գործիք. երեք կատեգորիայի կոչում պետք է լինի՝ մեծ հարկատու, անձնազոհ հերոս և չարագործ  
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»

Լայնածավալ պատերազմի համար Բաքվին խանգարում է ռուսական ներկայությունը, բայց իրենց ուզածին հասնելու համար կգնան լոկալ հարձակումների

Պաշտոնական Բաքուն շարունակում է բանակաշինության գործընթացը և ամենաժամանակակից սպառազինության գնումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութում զորամասի բացմանը: «Ռազմատենիկայի գնումները, ռազմական ծախսերի ավելացումը, ինչպես նաև զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, այդ ամենը, բնականաբար, ցույց է տալիս, որ եթե անգամ պատերազմն ավարտվել է, ապա բանակաշինության գործընթացը չի ավարտվել: Ընդհակառակը, պատերազմի փորձը մեզ ցույց տվեց՝ որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը: Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ոչ շատ թերություններ, բայց դրանք եղել են: Ուստի պատերազմը մեզ համար անգին փորձ էր»,- ասել է Ալիևը: Նա հավելել է, որ այս պահին կյանքի են կոչվում պատերազմից հետո ստորագրված նոր պայմանագրերը: «Նոր պայմանագրերի հիման վրա արդեն Ադրբեջան է գալիս ամենաժամանակակից սպառազինություն և տեխնիկա մեր բանակի համար»,- ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ նոր սպառազինությանը զուգահեռ ստեղծվում են նաև նոր զորամիավորումներ, մասնավորապես Ադրբեջանի զինված ուժերում սկսվել է կոմանդո ջոկատի ձևավորումը:

«Հադրութի զորամասում տեղակայված են նոր զորամիավորումներ՝ կոմանդոյի ուժերը: Կոմանդո ուժերի ստեղծումը մեզ համար նորարարություն է,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ դրանք պատրաստ կլինին իրականացնել ցանկացած ռազմական առաջադրանք:- Այդ ջոկատներում կծառայեն լավ պատրաստված անձիք, որոնք պատրաստ կլինեն իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Դա զգալիորեն կավելացնի մեր բանակի ռազմական հզորությունը: Ալիևը հավելել է, որ «այդպիսի ջոկատներ շատ կլինեն»:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունները ոչ միայն քարոզչական բնույթ ունեն, Բաքուն բանակաշինության հարցում հստակ քաղաքականություն է վարում․«Խոսքը ոչ միայն Իսրայելից անօդաչուներ, այլ նաև Պակիստանից ինքանթիռներ գնելու մասին է, այլ գործարքներ  ևս կան և դրա մասին առկա է հստակ տեղեկատվություն։ Այսինքն՝ Բաքուն շարունակում է ուժային լծակները բավականին ակտիվ օգտագործել»։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ կարող են լինել տարբերություններ, ինչ-ինչ պատճառներով հարձակումները լայնածավալ բնույթ չկրեն, բայց մոտիվացիան նույնն է․ «Իմ ասածն էլ չի ենթադրում, որ ապագայում նման հարձակումներ տեղի չեն ունենա։ Այս փուլում կիրառվում է լոկալ հարձակումների տարբերակը։ Այսինքն՝ եթե իրենք կիրառում են, գործիքները նաև պետք է զարգացնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ լայնածավալ պատերազմական գործողություններին այժմ խանգարում է Ռուսաստանի ներկայությունը․«Բայց որպեսզի հասնեն որոշակի խնդիրների լուծմանը, որն այսօր Բաքուն իր առաջ դնում է՝ միջանցք, սահմանազատում, խաղաղության պայմանագիր՝ այդ երկիրը շարունակելու է գործադրել ռազմական ճնշումներ։ Առայժմ կիրառվում է լոկալ միջադեպերի ճանապարհով, այսինքն՝ ցավոք սրտի հավանականությունը մեծ է, որ առնվազն այսպես էլ կշարունակվի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում