Դեկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։