ԱՄՆ նախագահը կոչ է արել Բաշար Ասադին հրաժարական տալ: «Նախագահ Ասադը պետք է հեռանա, հեռանա՝ հանուն սիրիացի ժողովրդի»: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է rg.ru-ն:
Օբաման միաժամանակ հայտարարել է Սիրիայի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման մասին:







































