Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Վաշինգտոնյան քամին ու մոսկովյան փոթորիկը. Երևանի որոշումը

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Թե երբ, Չավուշօղլուն չի ասել: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հանդիպման ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռևս չկա: Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Մոսկվան հանդիպման վայր դիտարկելը հայկական կողմի ցանկությունն է: Այդ հանգամանքը արտացոլում է խնդիրը, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման աշխատանքի տեսանկյունից Հայաստանն ունի թե որպես ռիսկ, և թե որպես կատարվելիք աշխատանք, որ անխուսափելիորեն զուգահեռվելու է Թուրքիայի հետ աշխատանքին:

Խոսքը երրորդ կողմերի հետ Հայաստանի հարաբերության և այդ գործոնի հավասարակշռման մասին է, և որպես ռիսկ էլ՝ երրրորդ կողմերի բացասական ներգործության հավանական վտանգի մասին: Չավուշօղլուի հայտարարությունից հետո, որ նշանակվելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ, Բլումբերգում հրապարակվեց տեղեկությունը, որ Թուրքիան այդ քայլն անում է դեռևս հոկտեմբերին Էրդողանին ուղղված Բայդենի հորդորի համատեքստում, ձգգտելով բարելավել հարաբերությունը ԱՄՆ հետ: Այդ հանգամանքը չի հերքել թե Թուրքիան, թե Վաշինգտոնը: Եթե հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս ընթացքի «առագաստը» պարզվել է Վաշինգտոնի «քամու» շնորհիվ, ապա այստեղ առավել կարևոր է դառնում, որ հանկարծ այդ ընթացքը չբախվի ռուսական «փոթորկի»: Ահա այդ իմաստով կարևոր է դառնում, որ հայկական կողմը արդյունավետ միջավայր ապահովելու համար կարողանա նաև աշխատել ռուսական ուղղությամբ և թերևս այս համատեքստում է պետք դիտարկել հանդիպումը Մոսկվայում անցկացնելու Երևանի ցանկությունը՝  բալանսավորել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև, ու այդպիսով մի կողմից նպաստել հայ-թուրքական գործընթացի շուրջ բարվոք մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը, մյուս կողմից նվազեցնել երրորդ կողմի ազդեցության անկառավարելի ռիսկը: Առավել ևս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսում փորձեց կառավարել նաև հանրային սպասումները, ազդարարելով, որ խոսքը բավականին բարդ գործընթացի մասին է և պետք չէ ունենալ արագ լավատեսական ակնկալիքներ, համարել, որ իրավիճակը բավականին հուսադրող է և տալիս է շոշափելի լավատեսության հիմք:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց ավելի սառեցնել հանրային սպասումները, քան կարող է լինել իրական վիճակը, սակայն դա թերևս նաև այսպես ասած ապահովագրական տրամաբանության մեջ է, որ իրադարձությունների անարդյունավետ ընթացքի պարագայում հայկական հանրությունը չունենա հիասթափություն և դրանից բխող ազդեցություն ներքին կյանքի վրա: Այդ առումով, պետք է թերևս իրապես արձանագրել առանցքային գործոններց մեկը: Եթե Հայաստանն ունի հենց Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման ուղիղ մեխանիզմի հասնելու ուղի, նպատակ, քանի որ դա անհրաժեշտություն է Հայաստանի անվտանգային միջավայրի հնարավորինս արդյունավետ կառավարման տեսանկյունից, ապա Թուրքիան Հայաստանի հարցում այդպիսի նպատակ չունի և Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունն ավելի շուտ երրորդ կողմերի հանդեպ ունեցած նպատակների սպասարկման միջոց է: Հետևաբար, Հայաստանի համար մի կողմից հասկանալի է, որ Թուրքիայի շահագրգռությունը հարաբերական է և մեծ հաշվով չերաշխավորված, մյուս կողմից պետք է օգտագործել քաղաքական ցանկացած պահ սեփական խնդիրների լուծման կամ սպասարկման ուղղությամբ թեկուզ մեկ արդյունավետ քայլ կատարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում