Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Լրտեսական ծրագրերի հետ կապված առնվազն գլխավոր դատախազության կողմից պետք է լիներ արձագանք

Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին։ Դրա ապացույցն է Citizenlab-ի օրերս հրապարակած զեկույցները: NSO ընկերության Pegasus ծրագրից բացի, զեկույցը ևս 7 ընկերության անուն է նշել, որոնք լրտեսում են մարդկանց համացանցի օգնությամբ` պետությունների կամ մասնավոր հատվածի պատվերով:

«Թեև կիբերտարածքի վարձկանները հաճախ պնդում են, թե իրենց ծառայությունները թիրախավորում են միայն հանցագործներին ու ահաբեկիչներին, մեր ամիսներ տևած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում թիրախների շարքում են նաև լրագրողները, ավտորիտար ռեժիմների քննադատներն ու իրավապաշտպանները», – ընդգծում է Meta-ի զեկույցը:

Հայաստանում լրտեսական «Սիտրոքս» ծրագրի շրջանակում եղել են քաղաքական գործիչներ և լրագրողներ, մինչդեռ նկատնենք՝ քաղաքացիների նկատմամբ հանիրավի գաղտնալսումները հանցագործություն է։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով խնդրին, նշեց՝ քանի որ խոսքը վերաբերում է տեղեկատվական և համացանցային ծրագրերին, բնականաբար, դա պետք է անպայման քննության առարկա դառնա առնվազն գլխավոր դատախազության կողմից, եթե ոչ ԱԱԾ-ի, որովհետև ըստ միջամտության, ըստ օգտագործման նշանակության՝ դրանք կարող են տարբեր լինել։ Կարող են ծրագրեր կիրառվել, որոնք վտանգեն ազգային անվտանգությունը, կարող են օգտագործվել առանձին անձանց տվյալների հավաքագրման համար, որը քննչական կոմիտեի տիրույթում է գտնվում։ Բոլոր դեպքերում տրամաբանական է, որ պետք է առնվազ գլխավոր դատազխաության կողմից արձագանք լինի, որովհետև քաղաքացիների հանդեպ պետությունը պարտավորություն ունի նման գործողություններ կատարողին բացահայտելու։ Այնպես որ, ըստ նրա, հարցը ճիշտ է հասցեագրել գլխավոր դատախազությանը։

Դիտարկմանը, որ Apple-ն էր հայ քաղաքական գործիչներին զեկուցել, որ «Պեգասուս» ծրագրով են ներթափանցում կատարել և իրենց լրտեսել, ինչո՞ւ Հայաստանում սա սկանդալի չվերածվեց, Սաքունցն արձագանքեց. «Սա սկանդալի թեմա է. Տվյալների նման ապօրինի ճանապարհով հավաքագրման արդյունքում տեղեկությունները կարող են օգտագործվել թե քաղաքական նպատակով, ճնշումներ գործադրելու, պետության անվտանգության հետ կախված հարցերում ճնշումներ բանեցնելու նպատակներով: Եվ եթե սկանդալ կամ արտառոց դեպք դա չի համարվում, պետք է ենթադրել, որ որևէ մեկը գլխավոր դատախազությունում իր գործառույթները չի իրականացնում, կամ պետք է ենթադրել, որ սովորական է: Գաղտնալսման միջոցով տեղեկություններ հավաքելը, բայց սա մարդու անձնական կյանքի պաշտպանության, նաև պետական անվտանգության հետ է կապված։ Սա չի կարող քննարկման առարկա չհանդիսանալ»:

Իրավապաշտպանի խոսքով, կիբերհանցագործությունների մասին տարբեր երկրների հատուկ ծառայություններ փորձում են այն կիրառել այլ պետությունների նկատմամբ՝ սկսած քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուց. «Դա տեսել ենք թե Բրեքզիտթի հետ կապված, թե ԱՄՆ ընտրությունների հետ կապված: Այնպես որ սա միայն հայաստանյան խնդիր չէ, բայց որ Հայաստանում համացանցային վիճակը բարվոք չէ, պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, դա ակնհայտ է: Որքան էլ մենք առանձին համացանցային միջոցներ ձեռք առնենք, այն մեծ հաշվով պետական նշանակության է, և պետք է խոսել այն մասին, թե պետությունն ինչ միջոցներ է ձեռք առնում լրտեսական ծրագրերի կանխման նպատակով»:

Հարցին, որ ընդդիմությունը, որը տիրապետում է նյութական մեծ ռեսուրսների, կարող է նման քայլեր անել և ինչ ազդեցություն դա կունենա, Սաքունցը նշեց, որ առանձին ընկերություններ ունեն իրենց լրտեսական ցանցերը իրենց մրցակիցների դեմ, սա խաթարում է մրցակցությունը, անվտանգությունը. «Որևէ հրապարակային հայտարարությունը գլխավոր դատախազության կամ կառավարության կողմից այս մասով չկա: Նման որևէ հայտարարություն կամ տեղեկություն այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին տեղյակ չեմ, գոնե առնվազն ցուցումներ կարող էր լինել, բայց դա էլ չենք տեսնում»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում