Հայաստանում դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 379 դեպք, որից 330 հազար 311-ը`առողջացած, 7942-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4628 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 7084 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք, առողջացել է 328 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 530 հազարի: