Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Հայ-թուրքական բանակցություններից Հայաստանի ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց խնդիրը բարդ է և զգայուն․ ՀՀ վարչապետ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկումներում ու բանակցություններում չպետք է արտահայտել չհիմնավորված լավատեսություն, քանի որ այդ լավատեսության հիմքը չկա, սակայն կողմերն արտահայտում են ցանկություն՝ քննարկելու, խոսելու, փորձելու լավատեսության համար հիմք ստեղծել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առցանց պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ «Մենք պատրաստ ենք գնալ այդ ուղղությամբ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Եվ Հայաստանը, և Թուրքիան հատուկ բանագնացներ են նշանակել․ ՀՀ-ն կներկայացնի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը։ Նրանց առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ։ Փաշինյանը, սակայն, հույս հայտնեց, որ հնարավորինս արագ այդ հանդիպումը կնշանակվի։ Բավական երկար գործընթաց է սպասվում, և պետք չէ ունենալ չափազանցված սպասումներ մեկ-երկու հանդիպումից որևէ կոնկրետ արդյունք արձանագրելու հարցում։

ՀՀ վարչապետը համաձայն չէ ընդդիմադիրների կողմից հնչեցվող կարծիքներին, որ նման բանակցությունների պատրաստակամությամբ Հայաստանը համաձայնել է Թուրքիայի նախապայմաններին՝ «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ։ «Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը, և եթե Թուրքիայի հետ հարաբերություններում պարզվի, որ հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է լինելու, օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը։ Խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, որը մենք դրական ենք գնահատում, ողջունում ենք և հույս ունենք, որ փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ և զգայունություններ։ Հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց՝ Հայաստանի բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։ Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունն, ըստ վարչապետի, իր դիրքորոշումը հստակ ձևակերպել է։

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Թուրքիայի հետ քննարկումներում շատ կարևոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ։ «Սա էական գործոն է, և ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանի թե կրթությունը, թե անցած քաղաքական ճանապարհը, թե արդեն անցած բավական ծանր փորձառությունը կարևոր են․ ես նկատի ունեմ, որ հիմա շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի ասել փորձառություն չունեցող, որովհետև մենք վերջին երեք կամ թեկուզ մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որը, գուցե, տասնամյակների փորձություն է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է բանագնացին աջակցող խմբի ձևավորման ուղղությամբ։ Բանագնացի գործը կարևոր, ծավալուն աշխատանք է, որը թիմային ներգրավվածություն է պահանջում։ Ամբողջ պրոցեսը լինելու է թիմային աշխատանքով։ Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, որ մեր նախորդ փորձառությունից այս ամենը կտրված է լինելու»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ հանդիպման գաղափար, պայմանավորվածություն չկա։ «Եթե Ռուբինյանի բանակցային գործընթացը թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանա, և պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար պետք է դրան հաջորդեն նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ»,-նշեց ՀՀ վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում