Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Փաշինյան-Ղարիբաշվիլիի հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերից է եղել «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցը»։ Նա դժվարանում է ասել, թե այստեղ «հայկական միջնորդությունը» ինչ գին ունի։Նկատում է՝ թե Հայաստանի, թե Վրաստանի վրա ճնշումներ կան մի կողմից Ռուսաստանից, մյուս կողմից՝ Թուրքիայից։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, Ստեփանյանը նշում է․ «Մենք սեպ ենք թուրքական աշխարհի մեջտեղում, միջանցք տալով կորցնում ենք հետաքրքրությունը աշխարհում»։