Երեւանը նոր քաղաքապետ ունի, այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք՝ քիչ առաջ «Իմ Քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Գրանցված ավագանու 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելով Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: