Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի կարևոր շեշտադրումները

Դեկտեմբերի 15-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որի համաձայնեցման բավականին բարդ գործընթացում տարված աշխատանքների արդյունքում հայկական կողմին հաջողվել է ապահովել փաստաթղթի վերջնական տարբերակում Հայաստանի համար  կարևորություն ունեցող ձևակերպումների ներառումը։

Առաջին հերթին, մի շարք ձևակերպումներ անմիջականորեն վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Այսպես, փաստաթղթում շեշտադրվում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում չհանգուցալուծված հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ միջազգային սկզբունքներին և նորմերին համահունչ: Իսկ ինչպես հայտնի է, ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում դրված միջազգային իրավունքի սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը:

Գագաթնաժողովի հռչակագրում կարևորվում է նաև Եվրոպական Միության աջակցությունը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վստահության ամրապնդման համատեքստում գոյություն ունեցող համաձայնեցված բանակցային ձևաչափերին և գործընթացներին, հետևաբար նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Բացի այդ, համատեղ հռչակագրում անդրադարձ է կատարվում ռազմատենչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու նպատակով գործընկեր երկրների կողմից ջանքերի գործադրմանը և հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցության ամրապնդմանը։

Նշենք նաև, որ նաև Հայաստանի ջանքերի շնորհիվ Բելառուսին վերաբերող 11-րդ պարբերությունը հռչակագրում գրանցվել է ոչ թե ԵՄ և գործընկեր պետությունների, այլ միայն Եվրոպական Միության անունից:

Վերջապես, համատեղ հռչակագրում ողջունվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը և խրախուսվում վերջինիս ամբողջական կիրարկումը, ինչն իր հերթին կհանգեցնի գործընկերության նոր մակարդակի հաստատմանը։

Հայաստանի և գործընկեր երկրների հետ բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում համատեղ հռչակագրում հանգամանալից անդրադարձ է կատարվում «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020 թվականից հետո» համատեղ աշխատանքային փաստաթղթում ամրագրված Տնտեսական և ներդրումային հավակնոտ ծրագրին, ինչպես նաև ողջունվում է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի կնքումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում