Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հաղթանակի բերած պերճանքն ու բացահայտած թշվառությունը

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթեց Փարիզում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում, որին մասնակցում էր Եվրոպական հեռարձակողների միության անդամ 19 երկիր: Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների հանրագումարում Մալենան երրորդն էր Լեհաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից հետո, իսկ հանդիսատեսի քվեարկության արդյունքում ստացավ ամենաբարձր քվեն և հանրագումարում զբաղեցրեց առաջին տեղն ու դարձավ հաղթող: Մանկական Եվրատեսիլի նախընթաց փուլը հուշում էր, որ մեր մասնակիցն ունի հաղթելու մեծ հավանականություն, քանի որ նրա կատարմամբ երգն ու հոլովակը առաջին իսկ օրերից արժանացել էին մեծ դիտումների ու հավանումների:

Արդյունավետ աշխատանքի շարունակությունը ի վերջո բերեց հաղթանակի: Հաղթանակ, որն անշուշտ տիեզերական իրադարձություն չէ, և գուցե նույնիսկ չնչին է, կաթիլ է ավերիչ պատերազմի հետևանքով ունեցած մեր պարտության և դրան հաջորդող ծանր իրողությունների ֆոնին: Բայց, դրանով հանդերձ էլ ավելի կարևոր մի կետ, ինչպես օրինակ տարեսկզբին այդպիսին էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթները և հաղթանակները, որոնք, ցավոք, չունեցան հետագա շարունակություն աշխարհի առաջնության ընտրական փուլի հետագա խաղերում: Սակայն, ինչպես ֆուտբոլի հավաքականը մեծ ոգևորություն պատճառեց պատմական ծանրագույն շրջափուլ ապրող պետությանն ու հասարակությանը, այդպես էլ փոքրիկ Մալենան և նրա թիմը իրենց աշխատանքով ու հաջողությամբ հաղթանակի պերճանք ու հպարտություն պարգևեցին Հայաստանին, որի կարիքը այնքան մեծ է ծանր և կորստաբեր պատերազմից հետո: Այդ պայմաններում, առավել ևս երբ քաղաքական ինչ-ինչ նպատակներով փորձ է արվում հանրության համար ստեղծել իրականության էլ ավելի խորը հուսահատություն առաջացնող պատկեր, ամենափոքր լուսավոր կետն անգամ ստանում է մեծ նշանակություն, հասարակությանը ոգևորելու, կյանքի, սեփական ուժերի հանդեպ վստահություն վերականգնելու, հավատ ձևավորելու, ըստ այդմ նաև ոտքի կանգնեցնելու իմաստով: Այդպիսի իրադարձությունների դերը պետք չէ գերագնահատել, սակայն պետք չէ նաև թերագնահատել յուրաքանչյուր այդպիսի հաջողության նշանակությունը ծանր ժամանակ ապրող ժողովրդի, հանրության, պետության համար: Սակայն, այս ֆոնին առկա է ոչ միայն չգերագնահատելու և չթերագնահատելու, այլ պարզապես բառի բուն իմաստով հաջողության վրա «թույն չթափելու» խնդիր:

Հաղթանակի բերած հոգեբանական պերճանքի, հպարտության ֆոնին, Հայաստանի եվրատեսիլյան հաղթանակը «բացահայտեց» նաև ներքին կյանքում մի թշվառություն, երբ կան մարդիկ ու շրջանակներ, որոնք կարող են պարզապես քաղաքական հայացքներից ու քաղաքական համակրություններից կամ հակակրություններից ելնելով թիրախավորել անգամ այդպիսի վերքաղաքական, ապակուսակցական, մանկական հաջողությունները, միայն այն պատճառով, որ դրանք կարող են «համահունչ» չլինել աղետի և ողբի հավերժ զգացումի վրա կատարված քաղաքական խաղադրույքին: Իսկ Հայաստանի ճանապարհը այլ է, Հայաստանի ճանապարհը աշխատանքով, վստահությամբ, և հենց պատերազմի նահատակների առաջ մեր հավերժ պարտքով ոտքի կանգնելն ու կյանքի ամենատարբեր ոլորտներում փոքր ու մեծ հաղթանակներով ամրանալն է, «շարք վերադառնալն» է: Մալենան դրա օրինակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում