«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Արարատի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: