Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Թուրքիան բարձրակարգ դիվանագետ է նշանակել, հայկական կողմը պետք է նրան հակադրելու կադր գտնի

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու: Այս մասին նախօրեին հայտարարել է պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նա կրկնել է ավելի վաղ հնչեցրած միտքը, թե Հայաստանի հետ երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Ադրբեջանի հետ են համակարգում. «Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլերի ենք գնում Ադրբեջանի իմացությամբ: Ոչ ոք թող չկարծի, թե Ադրբեջանից անկախ կարող ենք գործել: Մեկ ազգ, երկու պետություն ենք: Սրանք դրական զարգացումներ են, և բոլորս շահելու ենք»:

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, բարգավաճում ու տնտեսական առաջընթացին միտված ծրագրեր է ուզում տեսնել.  «Եվ այս համատեքստում տրանսպորտի նախարարությունը ու քաղավիացիայի վարչությունը քննարկում է Երևան-Ստամբուլ ավիաչվերթների վերաբացումը»։

Հայաստանում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը 1984 թվականից Թուրքիայի արտաքին գերատեսչությունում է աշխատում: 63-ամյա դիվանագետը 2000-ականներին ԱԳ նախարարության ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականն է եղել, հետո՝ Թուրքիայի դեսպանը Լիբանանում։ 2010-2012 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2012-2014՝ թվականներին Ճապոնիայում, 2014-2021 թվականներին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանն է եղել։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ Սերդար Քըլըրչը բարձրակարգ դիվանագետ է և ցավալի է, որ հայկական կողմը նրան հակադրելու հարմար  կադր չունի․<<Մեզ պետք է այնպիսի կարդ, որին նստեցնելով Սերդար Քըլըրչի դիմաց՝ կարող ենք վստահ լինել, որ ըստ արժանավույնի բանակցություններ կվարի։ Դա բնականաբար մեր թերությունն է։Մենք նույնպես պետք է նման մի դիավանգետ նշանակենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի գտնում, թե Թուրքիան նման բարձրակարգ  դիվանագետ նշանակելով կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Անկարայի, մոտիվներն, ըստ Չաքրյանի, այլ դաշտում են․ «Մենք այս տարածաշրջանի համար յուրատեսակ կենտրոն ենք դառնում եթե ապաշրջափակում տեղի ունենա։ Իսկ թե ինչքանով մեր իշխանություններին կհաջողվի դա մեր օգտին օգտագործել՝ չեմ կարող ասել։ Բայց ճիշտ քաղաքականության դեպքում իհարկե կարելի է օգուտ քաղել՝ պայմանով, որ Ռուսաստանին թույլ չտանք խցկվել արանքը։Միացյալ Նահանգներն ու Եվրոպան հենց դա են անում։ Իսկ Ռուսաստանն էլ հակառակը մեր միջոցով է ուզում խցկվել։ Իրենք հիմա հետևյալ քարոզն են տանում՝ պատերազմից հետո Հայաստանն ավերվել է, երկիր չի մնացել, ու պետք է վերականգնվի մեր օգնությամբ։ Այսինքն՝ քիչ են ներթափանցել, հիմա էլ վերականգնելու քողի տակ մնացածն էլ են ուզում վերցնեն ու դարձնել լիարժեք գաղութ։ Մինչդեռ աշխարհում ամենաթանկ գազը տարիներ շարունակ մենք ենք օգտագործել՝ նման «բարեկամի» շնորհիվ»։

Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ Ռուսաստանն ուզում է տեսնել տնտեսապես քայքայված,  ջախջախված Հայաստան ու մեր խնդիրն է անել ամեն ինչ-որ, հայ-թուրքական հարաբերություններում այժմ Մոսկվայի մուտքը թույլ չտանք․ «Ես ուրախ կլինեի, որ այս գործընթացը համակարգվեր ԱՄՆ-ի կողմից։ Ռուսաստանն ինչու՞ է ուզում Զանգեզուրի միջանցք բացել, որ դրանից հետո Մեղրիի հյուսիսով երկրորդ միջանցքը բացի, հետո Լավրովին ուղարկեն Բաքու, իսկ Մոսկվա վերադարձի ճանապարհին Ադրբեջանը կներխուժեր Զանգեզուր, որ մեր ռազմավարական դաշնակիցը հասնի օգնության ու զորք մտցնի այնտեղ, հետագայում դրանք թողնելով Զնագեզուրում։ Իրականում այն կդառնար ռուսական զորանոց, որպեսզի ամերիկացիներն ու ֆրանսիացիները հանկարծ չվերադառնան»։

Ըստ մեր զրուցակցի՝ Վաշինգտոնն այս տարածաշրջանում պետք է  վերականգնի իր քաղաքական ներկայությունը, եթե Բայդենը պնդում է, որ «ԱՄՆ-ն վերադառնում է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում